– Անցյալ շաբաթ սեփական արվեստանոցում սպանել են երիտասարդ նկարիչ և արվեստագետ Քոլին Ֆայնբիին։ Ոստիկանության պաշտոնական վարկածն է ՝ քիմիական թունավորում։ Ներկերի մեջ, որոնցով նա նկարում էր իր վերջին նկարը, ցիանաթթու են գտել։
Ամեն ինչ պարզից էլ պարզ է։ Առկա են թունավորման բոլոր հատկանիշները։ Մահը վրա է հասել 10 րոպեի ընթացքում. հյուսվածքային թթվածնաքաղծ, հյուսվածքների կողմից չկլանված թթվածնի հաշվինվառ ալ կարմիր երակային արյան գույն։
Թույնի գոլորշին ներկերի մեջ էր։ Ներկերի ամանի մեջ 9 տուփից 5-ի մեջ ներկի հետ ցիանաթթու էր խառնած։ Հանգուցյալի կողքը, հատակին, գտել են այդպիսի մի ներկի տուփ, բայց արդեն բացված…
– Ներեցեք մսյե, խեղճ տղան գոնե հասցրե՞լ էր ինչ-որ բան նկարել։ Կտավին ինչ-որ բան կա՞ր – Բլանի մենախոսությունը ընդհատեց Ռեյմոնդը։
– Ոչ դե Բրասկի, նա չէր հասցրել կտավին դիպչել։ Ցավոք սրտի աշխարհը այլևս երբեք չի իմանա, թե ինչ գլուխգործոց էր այդ օրը ստեղծվելու։ – մտորելով արտաբերեց Բլանը։
– Եվ այսպես – Բլանը կենտրոնացավ և հավաքեց մտքերը – Ֆայբին, ինչպես և շատ արվեստի մարդիկ, անհավանական լայն ծանոթությունների շրջանակ ուներ։ Նա միշտ սպասված հյուր էր Գուգենհայմի թանգարանում և Մետրոպոլիտեն օպերայում, միևնույն ժամանակ նա ընկերություն կարող էր անել հանցագործ անցյալով մարդկանց, կավատների, գիշերային աղջկերքի հետ։
Թերևս նրա այս՝ անհամատեղելին համատեղելու, թվում է, թե անհնարին կարողությունը արտացոլվում էր նաև իր ստեղծագործություններում։
Նրա վերջին աշխատանքը՝ Հեմինգուեյի պատվին «Ում մահն է գուժում զանգը» կոչվող կտավը, որտեղ այլաբանական ձևով համադրված են զանգակի հնչյունների տակ բորսայի աշխատանքների ազդարարումն ու թաղման արարողությունը, բուռն քննակումներ առաջացրեց այն բանից հետո, երբ տպագրվեց Նյու-Յորք Թայմսի առաջին էջին։
– Հանճարեղ է, անպայման պետք է նայել ինտերնետում։ – անկեղծ ոգևորությամբ բացականչեց Միշելը։
– Այո, իրոք հետաքրքիր կերպար էր այդ Ֆայնբին։ Ասում են, իր նկարներից մեկի շնորհանդեսի ժամանակ նա նույնիսկ հոգի կանչելու արարողություն էր կազմակերպել։
Այնուհետև նա ասում էր բոլորին, որ այս կտավի հեղինակի ոչ թե ինքն է, այլ Սալվադոր Դալին, ով իրեն հայտնվեց արարողության ժամանակ։ Կտավը, ի միջի այլոց, կոչվում է «Չվախենաք ՝ ես ձեր հետ եմ»
Կարճ ասած, Քոլին Ֆայբին անսպառ տաղանդի և երևակայության տեր անձնավորություն էր, և շատերին դա բնականաբար դուր չէր գալիս։
– Իսկ հիմա թույլ տվեք լսել ձեր կարծիքը այս ամենի մասին։ – Բլանը ձեռքերը ծալեց և հարցական հայացքը ուղղեց Միշելի և Ռայմոնդի միջև եղած տարածության ինչ-որ կետին։
Առաջինը լռությունը խախտեց Միշելը։
– Հայտնի է՞, թե որտեղից Ֆայնբիին այդ ներկեր հավաքածուն։ Նա դրանք գնե՞լ էր, թե, կարող է պատահել, նվեր էր ստացե՞լ։
– Ներկերը եվրոպական են, Չեխիայում արտադրված։ Այսդպիսի ներկեր կարելի է գտնել ցանկացած միջին չափսի քաղաքում, էլ Նյու-Յորքի մասին չասած։ Բավական է մի քանի խանութ այցելել 722-րդ ավենյուի վրա։
Ցավոք սրտի սա այն ամենն է, ինչ ոստիկանությունը կարողացել է պարզել մինչ այսօր։ – Միշելը մտածմունքների մեջ ընկավ։
Ռեյմոնդը բաց չթողեց պահը.
– Հետաքրքիր կլիներ անցնել այդ փողոցով, եթե Նյու-Յորքում լինեինք։
— — —
– Ի՞նչ ես մտածում այս ամենի մասին։ – հարցրեց Միշելը դե Բրասկիին, երբ Բլանի կաբինետից դուրս գալուց հետո նրանք բարձր պատերով նեղ միջանցով քայլում էին դեպի համալսարանի կենտրոնական մասնաշենքի ելքը։
– Հետաքրքիր պատմություն է – կարճ պատասխանեց Ռեյմոնդը – Պետք է մտածել։ Ուղղակի պետք է ժամանակ և համապատասխան տրամադրություն գտնել, իսկ ինձ վերջերս երկուսն էլ պակասում են։
Մտքերս էլ վերջերս լրիվ այլ տեղ են։ – դե Բրասկին քնքշորեն նայեց Միշելին ու չկարողացավ զսպել լայն ժպիտը։ Նրան ծանոթ էին արդեն մեկ տարուց ավել։
Միշելը նրան միանգամից դուր եկավ, սակայն Ռեյմոնդը կարողանում էր կառավարել իր զգացմունքները և Միշելին երբեք ոչինչ չէր ասում։
Իր դերն էր խաղում նաև այն փաստը, որ Միշելի ծնողները Նյու-Յորքից էին և Միշելը տարին երկու-երեք ամիս այնտեղ էր անցկացնում։ Դե Բրասկին երկար բաժանումներ չէր սիրում ։
Բացի այդ, դե Բրասկին վստահ էր, որ լինող բանը կլինի, պետք չէ խոսել դրա մասին, և Միշելը ժամանակին կիմանա իր զգացումքների մասին, դատելով իր վերաբերմունքից և քայլերից։
Բայց վերջերս դե Բրասկին սկսել էր կորցնել ինքնատիրապետումը։ Նրանց յուրաքանչյուր հանդիպմանը նա հազիվ կորողանում էր զսպել Միշելին իր զգացմունքները խոստովանելու ցանկությունը։
– Քեզ ի՞նչ է պատահել։ Թարգը տուր Ռեյ, վերջերս դուրս չես գալիս։ Ինչ-որ աղջիկ կա? Սրահարվել ե՞ս մեկին։ Պատմիր ինձ, դե խնդրում եմ, ես խորհուրդներ կտամ, թե ինչ անես, որ այդ խեղճի սիրտը գրավես։
Միշելը սկսեց աչքերը թարթել և դե Բրասկիին ձեոքից բռնելով երեխայի պես թռչկոտել։
– Դե ասա, մի ամաչի! – դե Բրասկին ծիծաղը հազիվ էր զսպում, բայց չհամարձակվեց ինչ-որ բան ասել՝ վախենալով, որ դրանով կարող է վնասել իրենց միջև ձևավորված մտերիմ և ընկերական հարաբերություններին։
– Քեզ չասեմ, էլ ու՞մ ասեմ, Միշել։ Իհարկե կպատմեմ ամեն ինչ, միայն թե ոչ հիմա։ Միգուցե հատուկ այդ առիթով հանդիպենք մի օր։ Իսկ ես մինչ այդ ամեն ինչ ծանր ու թեթև կանեմ, որ ոչինչ չմոռանամ քեզ պատմել։ Հետո երկուսով կքննարկենք, օքե՞յ։
– Նրանք արդեն դուրս էին եկել շենքից։ Միշելը առաջ վազեց, հետո պտտվեց դեմքով դեպի դե Բրասկի և սկսեց հետ-հետ գնալ։
– Դե տես, խստացել ես! Լավ, ես ուշանում եմ, այսօր պարի եմ! Առայժմ!
– Զգույշ, այ նապաստակ, այնտեղ աստիճանների կան – նրա հետևից բացականչեց դե Բրասկին: – Կտեսնվենք!
Կարծես ՝ առանձնապես բան չէր պատահել, բայց վազող Միշելին նայելիս դե Բրասկին ուրախության աննկարագրելի ալիք զգաց ՝ այդ պահին նրան թվաց, թե նա իրոք երջանիկ է։
Հաճելի մտքերից դուրս գալով, դե Բրասկին նայեց շուրջը։
Համալսարանի բակում անսովոր լռություն էր տիրում։
– Այ քեզ բան, շուտով արդեն մութ կլինի – նկատեց դե Բրասկին։
Ձեռքերը ջինսերի գրպանը դրած, դե Բրասկին մեկ շնչով՝ ամեն երկրորդին ցատկելով իջավ աստիճաններով և թեքվեց ձախ՝ դեպի ավտոբուսի կանգառ։
Փողոցը վերգետնյա կամուրջով անցնելիս դե Բրասկին աչքերով փնտրում էր դեռ վաղուց նկատած՝ անցումի պատին գրված բառերը, որոնք հատուկ երկու տեղ էին` որպեսզի անցորդների դրանք կարդան և բարձրանալիս և իջնելիս։
Պատին սև մեծ տառերով գրաֆիտին ճչում էր՝ «ՄԻ ՓԱԽՉԻՐ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻՑ»։
շարունակելի