Երկրպագուները մինչև հիմա վիճում են, թե որ քաղաքի մասին է «Танцы Минус» ռուսական խմբի սիրված՝ «Город-сказка» երգը՝ Մոսկվայի, թե՞ Սանկտ-Պետերբուրգի։
Ձեզ համար թարգմանել ենք այն հայերեն և … նվիրում ենք այն Երևանին։
Թարգմանությունը հնարավորինս մոտ է ռուսական տեքստին և կառուցված է այնպես, որ հնարավոր է հայերեն բառերը երգել նույն երաժշտության տակ։
— COPYRIGHT WARNING! —
ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ ԳՏՆՎՈՂ ՏԵՔՍՏԻ ԵՎ ՆԿԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ [80օր]-ից բացի ԱՅԼ ԿԱՅՔԵՐՈՒՄ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Հուսով ենք` ձեզ դուր կգա։
Ես քայլում եմ պողոտայով գիշերային քաղաքի
Ես գնում եմ, քանի որ ունեմ ոտքեր
Քայլել գիտեմ, դրա համար էլ գնում եմ:
Գնում եմ դեպի գույնզգույն պաստառները
Կողքովս անցնում են թանկարժեք լիմուզինները
Դրանց մեջ կանայք են սլանում վառվող աչքերով,
Սառը սրտերով, ոսկյա վարսերով։
ԿՐԿՆԵՐԳ
Քաղաք-հեքիաթ, քաղաք-երազանք,
Իր ցանցի մեջ ընկնելով դու կորցնում ես մի ողջ կյանք։
Կուլ տալով նրա օդը հավերժ մրսածության,
Հոտով բենզինի, օծանելիքի թանկ ֆրանսիական։
Երկնքում աստղերը քիչ են, բայց այստեղ խնդիր չկա
Քաղաքի ամեն մի տանը դրանցից քանի հատ կա։
Կա հոսանք ու կա գազ, հեռախոս, կոյուղի
Կոմունալ մի դրախտ առանց որևէ հոգսի:
Ծուխը խողովակների, վազքը մուգ ամպերի,
Մեզ կհուշի մոտեցումը սառը քամիների։
Պարն արևի շողերի լարերի սարդոստայնում
Հնացած շենքերի պողպատե կտուրներում։
Քաղաք-հեքիաթ, քաղաք-երազանք,
Իր ցանցի մեւ ընկնելով դու կորցնում ես մի ողջ կյանք։
Կուլ տալով նրա օդը հավերժ մրսածության,
Հոտով բենզինի, օծանելիքի թանկ ֆրանսիական։