<<Լավագույն մտահղացում>> անվանակարգի դափնեկիր

<<ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ>> 2020
ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

*պտտվող ժապավեն* *այրող արև* *քրտնած ճակատ և քթերն այրող Marlboro Gold*

“Ես սա ձայնագրում եմ… Որովհետև սա կարող է լինել վերջին բանը, որ ես երբևէ կասեմ”, *ականջները լարող լռություն*, “այն քաղաքը, որը ես ժամանակին գիտեյ, կանգնած է ռադիոակտիվ անդունդի եզրին: 300 հազար աստիճանանոց միջուկային կրակը կկնքի այն վերջին անգամ: Ես չեմ արդարանում, մենք էինք այս ամենի պատճառը:
Նարնջաագույն, մոխրագույն գլխարկներով սնկերը մեզ արթնացնող կանչը կլինեն: Ապագայի հետ կապված հույսերը մեր երազանքներում են մնալու. Ռումբերը սկսում են երկնքից ընկնել, ու ես շտապում եմ իմ սիրելիի մոտ: Խնդրում եմ… Հիշիր ինձ, ու հետ մի նայիր.”
*արցունքներ ձայնագրող սարքի վրա, որոնք երբեք չեն հասցնի չորանալ*
________________
2 ամիս առաջ
– Նիլլ, փոխանցիր ինձ վեցանկյուն պտուտակահանը… չէ մյուսը.
– Ես իսկապես կկարողանամ սրանով թռնել ուրիշ մոլորակներ?
– Իհարկե կկարողանաս: Իսկ եթե լավ սովորես, կկարողանաս նաև Ֆոտոնային Հրթիռը կառուցել.
– Այն մեկը, որի գծագրերը քո սենյակո՞ւմ են փակցված.
– Հա, հասկանու՞մ ես, ժամանակակից տիեզերանավերը այնքան դանդաղ են, որ մինչև դուրս գաս արեգակնային համակարգից, կծերանաս. Համ էլ դժվար դրանք քեզ պաշտպանեն այն բաներից, որոնք արեգակնային համակարգից դուրս են: Վերցրու.
– 200 դոլար?
– Քեզ չիփսեր ու քաղցր բաներ առ, որ ճանապարհին չձանձրանաս.
– Լսում եմ կապիտան.
Կապիտանը նախկին տիեզերանավաշինության ինժեներ է, NASA-ի փակվելուց հետո՝ թոշակառու: Կապիտանը ունի Նիլլ անունով որդի, որին փորձում է փրկել ամեն գնով, օրեցոր մոտեցող վտանգից. Կապիտանը ունի կին, որը Նիլլի մայրն է, որը հոգեբուժարանում է, որը ճանապարհորդում է իրականության և զուգահեռ տիեզերքների միջև. Կապիտանը ես եմ:
– Իսկ որտեղ եմ ես ապրելու?
– Սկզբից լուսնի վրա, էնտեղից պաշարներ կվերցնես, սոլար պանելներ, վառելիք, NASA-ն ամենինչը այնեղ է պահում, իսկ հետո կգնաս Մարս.
– Մարս.
– Մարս. Էնտեղ մենակ չես լինի, իմ տվյալներով Կյուրոսիթի-ն դեռ ողջ է. Գիտես չէ՞, ամեն տարի ինքն իրեն “ծնունդդ շնորհավոր” է երգում.
– Հրաշալի է: Մնացածը ես արդեն գիտեմ: Պետք է հատուկ հատկացված ջերմոցներում ծառեր աճեցնեմ, որ թթվածնի վերականգնվող պաշարներ ունենամ, ուտելիք աճեցնեմ, ու շարունակաբար սովորեմ, որ Ֆոտոնային Հրթիռը կառուցեմ. Հեյ մի տխրիր պապ, ես ամենինչ կկարողանամ, ես առաջին մարդը կլինեմ, ով ոտք է դրել Մարսի վրա, դուես ինձ ասել.
– Ես եմ քեզ ասել. Ուղղակի… Ես այնքան հպարտ եմ քեզանով, դու հրաշք ես…
____
– Ես կկարոտեմ քեզ մամ. Հենց Մարս-ի վրա առաջադրանքս ավարտին հասցնեմ ու բնակելի միջավայր ստեղծեմ, կգամ ձեր հետևից.
Սպիտակամաշկ եվ անսահման գեղեցիկ կինը երկար, սառը մատները սահեցրեց տղայի թշի վրայով:
– Անպայման կգաս, ես կարոտել եմ կարմիր ավազն ու կարմիր քարերը. Չնայած հնարավոր է, որ դրանք ամենևին էլ կարմիր չեն, ուղակի մեր աչքերն չափից շատ պրիմիտիվ են, նրա լիարժեք գեղեցկությունը տեսնելու համար…
– Հաջողություն մամ…
________
Նիլլը չգիտի սպասվող ատոմային պատերազմի մասին: Չգիտի, որ իր տունը՝ թքած տան վրա, կապիտանն ու մայրը փոշի են դառնալու, այնուհետև խառնվելու են մնացած փոշուն և հարվածի ալիքին գրկախառնված հարյուրավոր կիլոմետր շպրտվեն բոլոր ուղղություններով. Նիլլը առաջին մարդն է՝ առաջին տասներկու ամյա տղան, ով ոտք կդնի կարմիր ավազների վրա, ով լիովին տարբերվող լուսաբաց ու մայրամուտ կտեսնի. Ճանապարհին նա անգամ ոտնահետք կթողնի Արմստրոնգի ոտնահետքի կողքին…
____________
Օգնելով Նիլլին նստել տիեզերանավի խցիկի մեջ, վերջին անգամ նայում եմ նրա ուրախությամբ ու ինքնավստահությամբ լի աչքերի մեջ. Նիլլ. Նիլլ…
– Լսիր, եթե ժամանակ առ ժամանակ քեզ թվա, որ դիմացդ դրված առաջադրանքը շատ ծանր է, խորը շունք քաշիր ու հիշիր, որ դու ամենաուժեղ տղան ես այս մոլորակում, ու նաև տիեզերքում, ու որ ես քեզ
– Եսել քեզ կապիտան, առաջին շարժիչը, միացված է. Երկրորդ շարժիչը…
________________
Նիլլը արդեն երկրի ձգողությունը չի զգում, գրավիտացիան 0 է, երկու օրից լուսնի արևկողմ մասում վայրէջք կկատարի Շաթթլներից մեկով. Տիեզերանավով, որը ես սկսել եմ կառուցել դեռ Նիլլի տարիքում. Այդ ժամանակ ես ունեյ նույն երազանքները, ինչ նա, նույն ինքնավստահությունն ու էնտուզիազմը, բայց ես չէի այն մեկը, ով պետք է հասներ այդ երազանքներին. Դա Նիլլն էր, երկու, թռչուններից էլ վերև թռչող մտքի ու երազանքների տեր մարդկանց սիրո արդյունքը.
Թաց, վերև նայող աչքերով շարունակում եմ ճանապարհել, դեղին ճառագայթ թողնող տիեզերանավին. Ես գիտեմ, որ այն օդում չի պայթի, բեկորները չեն կորչի Ատլանտյան օվկիանում. Ոչ ոք չի կարող կանգնել Նիլլի ճանապահրին, որովհետև նրա հոգին և նպատակները մաքուր են, հնարավոր է, նա միակ մաքուր բանն է, որ մնացել է ժամանակակից աշխարհում…
____
“Բարև Կապիտան, ես արդեն… ԼՈՒՍՆԻ ՎՐԱ ԵՄ! Ամեն ինչ քո պատմածի պես է, տեսա ամերիկական դրոշները, և ոտնահետքեր. Պաշարները արդեն Շաթթլ 1-ի մեջ են, մի քիչ էլ կուսումնասիրեմ տեղանքը ու կվերադառնամ Վոյաջեր 3-ի մեջ: Գիտեմ, որ կբարկանաս, բայց այստեղ գալու ժամանակ, ժամանակ առ ժամանակ ավտոպիլոտը անջատում էյ, ու ինքս էյ կառավարում Վոյաջերը. Էսպիսի բան դեռ երբեք չեյ զգացել. Դէ, կապի մեջ կմտնեմ 3 տարուց, ինձ հաղորդագրություն ուղարկիր Մարս-ի Հյուսիսային բազա, հասնելուն պես կլսեմ. Հավատս չի գալիս… ես գնացի!”.
________
Նիլլը էլ երբեք Երկրի հետ կոնտակտի մեջ չի մտնի. Սա վերջին բառերն էն, որոնք ես լսում եմ Նիլլ-ի շուրթերից: Ժամանակն է նրան ասել ճշմարտությունը, հաղորդագրությունը կուղարկեմ Մարսի Հյուսիսային բազա… Կներես Նիլլ…

“Ես սա ձայնագրում եմ… Որովհետև սա կարող է լինել վերջին բանը, որ ես երբևէ կասեմ”.

photo credit: Dhiya Abbas

Հետաքրքի՞ր էր։ կարդացեք նաև մյուս պատմվածքները։