ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մնացած բոլոր առավոտների նման այսօր ևս ինձ արթնացնում է կատուս։ Սուրճը սովորություն դարձրած թափվում է գազօջախիս։ Կիսատ լցված բաժակով նստում եմ սեղանիս մոտ և սկսում մտքերիս արտահոսքը դադարեցնել։ Վերցնում եմ թուղթ ու գրիչ և սկսում առանց կանգ առնելու գրել։ Գրելու ընթացքում հիշում եմ, որ շուրջ 4 տարի կլինի, ինչ ամեն օր նույն աշխատանքով եմ զբաղվում, և ամեն անգամ նույն սեղանի մոտ գրածներս հայտնվում են աղբանոցում կամ այրվում ծխախոտի պես։ Այն, ինչ գրում եմ այսօր, նույնիսկ չեմ կարդում, և պատռված հայտնվում է աղբամանիս մեջ։
Դուրս եմ գալիս տանից։ Դռանս դիմաց կա մի փոքր խանութ, որտեղից գնում եմ թերթ. այնտեղ են տպագրվում ժամանակակից հայ գրողների նյութերը։ Հենց այստեղ եմ կարդացել ներսումս հեղափոխություն արած Կարինէի《Դինոզավրերի ու մարդկանց մասին》֊գրվածքը Այդ կրպակը չունի 21֊րդ դարի ոչ մի շունչ։ վաճառվում է թերթեր և ծխախոտ։ Դարը ապրած կրպակի հետ ինձ էր ժպտում նաև ծերուկը, ով կարծես ապրում էր այնտեղ։ Վերցնում եմ թերթը, Նստում երթուղային և գնում աշխատանքի։ Այսօր խառնաշփոթ է ուղեղումս, նորից ուղեղս ցանկանում է հետ տալ։ Սկսում է ործկալ, երբ մի քանի ուտեստ խառնում ես իրար ստամոքսը ցանկանում է ազատվել այդ ավելորդ ուտելիքից։ Նույն ռեֆլեքսն ունի նաև ուղեղը, մի քանի միտք երբ խառնում ես ցանկանում է ազատվել, վերցնում եմ այս անգամ բջջայինս և նորից սկսում գրել. միևնույնն է ջնջելու եմ։ Երբ վերջացրի, այս անգամ կարդացի և սկսեցի ջնջել։ Այդ պահին մեկը ձեռքը դրեց ուսիս և սկսեց խոսել. ակնոցով կին էր.
֊Կներես ինձ, գիտեմ՝ առանց թույլտվության եմ կարդացել, բայց հրաշալի ես գրում։ Ամեն բառդ մեխվեց ուղեղիս մեջ։ Պահպանիր և շարունակիր։
Իսկ ես չարացած էի։ Չարացած էի նույնիսկ այդ անմեղ կնոջ վրա, Երթուղայինի ծխող վարորդի վրա, այն երեխայի վրա, ով նստած մոր գրկին՝ անընդհատ ոտքով ոտքիս էր խփում, հետաքրքիր և բազմերանգ բուրմունքներով տղամարդկանց վրա, կողքիս նստած հղի կնոջ վրա, ով մեկ ամսական հղի էր, բայց այնպես էր տնքում, կարծես ուր որ է կծնի բոլորի վրա։ Նրա աչքերի մեջ նայելով ամբողջությամբ ջնջեցի գրածս։ Նա ժպտաց և իջավ երթուղայինից, ես շարունակեցի ընթերցել։
Անցավ օրը, երեկոյան երկար մտածում էի այդ կնոջ մասին։ Թեյիս ջուրը թեյնիկի մեջ արդեն ցամաքել էր, գազօջախն եմ միացրած թողել։ Այդպես էլ առանց թեյի նստեցի գրելու։ Փչացրի հարյուրավոր թղթեր՝ կացինով՝ կյանքից զրկելով մի քանի մենակյաց ծառերի, աշխատանքով ապահովեցի ծառահատներին, բայց ապարդյուն. խառնվել են սրտիս ու մտքիս խառնարանները։ ներսումս թափթփված է ամեն ինչ։ Ամեն գրածս տառից հետո հայտնվում եմ երթուղայինում՝ այն կնոջ կողքին։ Ինչքան շատ եմ մեկ գիշեվա ընթացքում ատելություն ձեռք բերել նրա հանդեպ։ Գլխացավով արթնանում եմ գրասեղանիս վրա. Կտրած ծառեր, կատու, սուրճ, գրիչ, բայց այսօր չունեմ գրելու ոչինչ։ Սպառվել է ամեն ինչ՝ նույնիսկ բառապաշարս։ Դուրս եմ գալիս, մոտենում կրպակին, գումարը տալիս և սպասում եմ իմ թերթին։ Ծերուկիս.
բարև֊ի փոխարեն լսում եմ կնոջ ձայն.
֊Վերցրու՝ գումարդ ետ, այսօր թող նվեր լինի։
֊իսկ ուր է՜
Ձայնս դողալով հարցրի ես վախենում էի լսել 《մահացել》է արտահայտությունը։ Չեմ սիրում երբ մեռնում են ինձ հարազատ մարդիկ ես դեռ շնորհակալություն պետք է հայտնէի նրան։
֊Բալես վաղվանից չենք աշխատելու։
Ես տխրեցի ոչ թե նրա համար, որ կրպակս այլևս ինձ թերթ չէր վաճառելու այլ որ առավոտյան ես այլևս ոչ մեկի չէի բարևելու, չէի ժպտալու, չհասցրեցի ծերուկիս ասել որ այլևս ծխախոտ չվաճառի այլ միայն թերթ որովհետև երբ ուզում ես լացել քեզ հասկանում է ծխախոտը երբ այն չի լինում այդ ժամանակ են ծնվում գլուխգործոցները։ Բայց կարևորը ինձ չասացին, որ նա մահացել է։
Մտքերի այդ մառախողուղը մի կերպ բացելով հասնում եմ իմ կանգառ ին Նստում երթուղայինը, նայում եմ կողքերս՝ գտնելու այն կնոջը։ Երևի իմ նման մշտական երթուղայինի ուղևոր չեր։ Բացում եմ թերթը կարդում եմ մի քանի պատմություն։ Ծանոթ տողեր եմ գտնում.
֊Գողացել են մտքիս արձակածը։
Վերընթերցում եմ մի քանի անգամ ևս.
֊ Ո՞վ է հեղինակը,֊ կամաց արտաբերում եմ ես։
Տեսնում որ հեղինակի անվան փոխարեն գրված է՝ անծանոթուհուց։
Եվ հետ գրություն։
֊Երբեք մի վախեցիր մտքերդ ուրիշի սեփականությունը դարձնելուց։ Այն քեզ կօգնի կյանքի ամեն պարագայում։
Ես հպարտ էի։ Եվ այդ օրվանից ամեն օր ես ման եմ գալիս այդ կնոջը։ հույս ունեի, որ շնորհակալությունս հայտնելու մեկ վայրկյան կընձեռնվեր ինձ։ Այդ օրվանից հետո Երբեք չջնջեցի, չայրեցի, չպատռեցի մտքիս ործկրտանքները։
Հետաքրքի՞ր էր։ կարդացեք նաև մյուս պատմվածքները։