– Հիշու՞մ եք, դե Բրասկի, մենք ժամանակին խոսել ենք մեր դասընթացի կիրառական կողմի մասին։

– Այո, մսյե Բլան։

Դե Բրասկին, մի քիչ ալարկոտ դիրքով և մեկ ոտքից մյուսին ճոճվելով, հենված էր Միջազգային իրավունքի ամբիոնի՝ կաղնու փայթից դռանր։

Միշելը՝ ընկհակառակը, մի քիչ լարված էր և զգացվում էր, որ կաբինետի խիստ կահավորումն ու միջավայրը ճնշում էին նրան։

Նա հատկապես ծանր էր տանում պատերին փակցրած հսկայական, և թվում էր, թե փոշոտ դիմանկարները։

Մի պահ Միշելին նույնիսկ թված, թե Բլանի սեղանին դրված Սոկրատի գիպսե կիսանդրիի դատարկ աչքերը իրեն են զննում։

– Անցեք տեղավորվեք, խնդրեմ, մադմուազել։

Պրոֆեսոր Բլանը սիրալիր Միշելին մոտեցրեց՝ գեղեցիկ փորագրված ձեռքի բռնակներով ծանր աթոռը։

– Եվ Դուք, Ռեյմոնդ. եթե կարելի է, Ձեզ անունով դիմեմ։ Հարմար տեղավորվեք։ Մեզ հետաքրքիր զրույց է սպասում։

– Ինչպես գիտեք, անցած շաբաթ ստիպված էինք բաց թողնել մեր դասախոսությունները Փարիզից իմ հարկադրված բացակայության պատճառով։ Միգուցե նաև տեղյակ եք, որ դա կապված էր հորս անսպասելի հիվանդության հետ։

– Այո, մսյե Բլան, իհարկե տեղյակ ենք։ Հուսով եմ՝ նա արդեն ավելի լավ է զգում իրեն։ – քաղաքավարի և կարեկցող ձայնով ասաց դե Բրասկին։

– Շնորհակալություն Ռեյմոնդ։ Նա արդեն ավելի լավ է։ Չնայած, փառք Աստծո, իրականում նա երբեք վատ չի էլ եղել։ – Բլանը գոհ քմծիծաղ տվեց շփոթմունք նկատելով Ռեյմոնդի ու Միշելի դեմքերին։

– Իմ բացակայության պատճառն իրականում այլ էր. բայց ոչ պակաս կարևոր։

– Ստացվում է, որ հատու՞կ եք թաքցրել Ձեր բացակայության իրական պատճառները համալսարանում։ – Միշելը առաջինը կարողացավ ուշքի գալ։

– Ճիշտ այդպես, Միշել։ Այնպես չէ, որ ես թաքցնում էի, ուղղակի ցանկանում էի խուսափել ավելորդ հարցերից։ Իրականում Նյու-Յորք էի մեկնել։ Ինձ խնդրել էին օգնել մեկ գործում։ Դուք կարող է այդ մասին կարդացած լինեք ինտերնետում։

Անցած շաբաթ, իր Մանհեթենի ստուդիայում սպանել են երիտասարդ և հանրահայտ արվեստագետ-ավանգարդիստ Քոլին Ֆայնբիին։

Ռեյմոնդն ու Միշելը տարակուսանքով իրար նայեցին։ Բլանը հանգիստ տոնով շարունակում էր խոսել. կարող էր թվալ, թե նա սովորական դասախոսություն է կարդում։

– Այս գործով հետաքննություն է անցկացնում Նյու-Յորքի ոստիկանական դեպարտամենտի կապիտան Ջեյմս Տրոուվը։ Եվ այսպես. դուք այժմ մտածում եք, թե ես ինչ կապ ունեմ այս ամենի հետ։

Առաջինը, մենք Ջեյմսի հետ մանկության ընկերներ ենք։

Երկրորդը, ես երբեմն օգնում եմ իրեն տարբեր հացագործությունների բացահայտման հարցերով.

Ջեյմսը վստահ է, որ կողքից թարմ հայացքը և տեսակետը երբեմն կարող են օգնել նկատել այն, ինչ հանցագործության վայրում գտնվող դետեկտիվները բաց կթողնեն։

Ահա այսքանը, կարծում եմ։ Հիմա դուք գիտեք, թե ես որտեղ էի անցած շաբաթ և ինչով էի զբաղված։ – Բլանը խորհրդանշական դադար տվեց – Ասեմ ավելին, ես հենց այնպես ժամանակ չեմ վատնել և շոշափելի արդյունքներ ունեմ։ Ես ցանկանում եմ խաղալ այս խաղը և հիմա եկել է քայլ անելու՝ իմ հերթը։

– Խա՞ղ – տարակուսած հարցրեց դե Բրասկին։

– Ճիշտ այդպես Ռեյմոնդ։ Հանցագործը խաղ է սկսել։ Նա ցանկանում է, որ իրեն փնտրեն, իսկ ինքը փախչի։ Ես գտել եմ նրա հուշումը։

– Նա հաղորդագրությու՞ն է թողել, մսյե – Միշելը կրկին աշխուժացավ։

– Այդպես է, որ կա, սիրելիս։ Բայց ոչ թե բաց տեքստով, այլ ավելի նուրբ, սիմվոլիկ. հաղորդագրություն, որը կնկատի միայն նա, ով այն փնտրում է։ Ի միջի այլոց, հենց այդ պատճառով է, որ նյու-յորքյան դետեկտիվները հրաժարվում են այն նկատել նույնիսկ իմ ցույց տալուց հետո։

Միշելը ու Ռեյմոնդը նստած տեղը զգաստացան։ Բլանի դեմքին կրկին գոհության ժպիտ առաջացավ։ Ժպիտ, որն անկեղծորեն արտահայտում էր Բլանի երջանկությունը՝ մյուսները չգիտեն այն, ինչը իր համար ցերեկվա լույսի պես պարզ է։

– Այսօր ի՞նչ օր է Ռեյմոնդ։ – անսպասելիօրեն հարցրեց Բլանը։

– Հմմ .. հունիսի 17-ն է մսյե, ուշացումով պատասխանեց դե Բրասկին այն բանից հետո, երբ հայացով՝ սենյակի պատերին և Բլանի սեղանին օրացույց չգտնելով ստիպված նայեց գրպանից հանված հեռախոսի էկրանին։

– Հոյակապ է Ռեյմոնդ, շնորհակալություն։ Եվ այսպես, անցած շաբաթ, հունիսի 12-ին, Ֆայնբիի սպանության հաջորդ օրը, նրա սեղանի օրացույցը բացված էր մարտի վրա, իսկ մարտի 4-ի վանդակում կարմիր խաչ էր քաշված։

Դե Բրասկին իրեն երկար սպասել չտվեց։

– Ներեցեք, մսյե Բլան, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Ես տանը մի քանի օրացույց ունեմ, դրանց էջերը փոխում եմ միայն երբ հիշում եմ դրա մասին։ Այսինքն երկու-երեք ամիսը մեկ։ Եվ դա բնավ չի նշանակում, որ ինձ ուզում են սպանել կամ արդեն սպանել են։

– Դե Բրասկին ինքը հիացմունքի մեջ էր իր կատակից։
Բլանը լուրջ էր ինչպես երբեք։

– դե Բրասկի, իսկ եղե՞լ է այնպես, որ դուք օգտվեք նախանցած տարվա օրացույցից։ Քոլին Ֆայնբիի, այդպես էր չէ կարծեմ այդ խեղճի անունը, սեղանի օրացույցը ցույց էր տալիս 2011թ.-ի մարտի 4-ը։ Եվ դա ինձ տարօրինակ թված։

Իսկ հիմա ասեմ ինչու եմ ձեզ հրավիրել այստեղ։ Չէի ցանկանա ձեզ անակնկալի բերել, բայց հաշվի առնելով մեր ընկերական հարաբերությունները, ինչպես նաև իմ պնդումներին և տեսությունների թերահավատորեն մոտենալու ձեր փայլուն կարողությունը, ես անկեղծ խնդրում եմ ձեզ մտորել այս ամենի շուրջ և ինձ հետ կիսվել տպավորություններով։ Որքան շատ հարցեր ունենաք ինձ, այնքան լավ։

Դե Բլանը հենվեց աթոռի մեջքին և փոքր ինչ անվստահ շարժումներով սկսեց մաքրել ակնոցների ապակիները։ Միշելն ու Ռեյմոնդը իրար նայեցին։ Միշելը ձեռքով օդի մեջ շարժում արեց՝ Ռեյմոնդին հրավիրելով պատասխանել երկուսի փոխարեն։

– Նախ, մսյե Բլան, շնորհակալ ենք Ձեր վստահության համար։ – դե Բրասկիի հետ քչերը կարող էին մրցել քաղաքավարության մեջ։ – Կարծում եմ Միշելը դեմ չի լինի, որ երկուսիս փոխարեն ասեմ. մեզ համար մեծ պատիվ է ինչ-որ բանով օգտակար գտնվել Ձեզ։

Եվ իհարկե, անձամբ ինձ շոյում է այն միտքը, որ իմ հետևությունները կամ սեփական կարծիքը կարող են որոշակի ազդեցություն ունենալ հանցագործության բացահայտման վրա։

– Բավական է, Ռեյմոնդ, մի կողմ դիր ձևականությունները, ես գիտեմ՝ դու կոնկրետ հարցեր կունենաս։ Այլ կերպ չի կարող լինել։
– Բլանը ընդհատեց դե Բրասկիին դասախոսական յուրատատուկ կոշտությամբ, որում սակայն չկար կոպտության որևէ ակնարկ։

Դե Բրասկին, կարծես հենց դրան էր սպասում։

– Եթե հնարավոր լիներ լսել ողջ պատմությունը բոլոր մանրամասնություններով, մենք այն կքննարկեինք և հարկ եղած դեպքում հարցեր կտաինք։

Բլանը գործունյա ձևով առաջ նստեց, ձեռքերը խաչեց կրծքին և արմունկներով հենվեց սեղանին։

– Tres bien, mes amis (ֆր. շատ լավ, ընկերներ), ես կպատմեմ ձեզ այն ամենն ինչ գիտեմ այս արտասովոր դեպքի հետ կապված։

շարունակելի