“LIFE” ամսագրի համար 1945թ. օգոստոսի 14-ին արված այս լուսանկարը հայտնի է ողջ աշխարհում. Լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադտը կարողացել է որսալ և հավերժացնել Նյու Յորքի Թայմս Սքուեր հրապարակում 21-ամյա բուժքույրի և Երկրորդ համաշխարհայինից հաղթանակած վերադարձող նավաստու կարոտած և կրքոտ համբույրը:
Սակայն` միայն 2005թ.-ին, Գրետա Ֆրիդմանը, նույն ինքը` նկարի բուժքույրը, խոստովանել է, որ նրանք նավաստու հետ չէին հանդիպում, նույնիսկ առաջին անգամ է, որ տեսել էին միմյանց համբուրվելուց րոպեներ առաջ:
2015թ. այս փաստը հաստատեց նաև 92-ամյա վետերան-նավաստին` Ջորջ Մենդոզան` խոստովանելով, որ տեսնելով գեղեցկուհի Գրետային չի կարողացել զսպել իրեն և ուղղակի առանց երկար մտածելու նրան այսպես ասած “բռնել” և համբուրել է:
Աղբյուրը: The Times