Մի պահ պատկերացրեք 19-րդ դարի թագադրության արարողություն Ավստրիական վեհաշուք պալատներից մեկում: Երիտասարդ կայսր Ֆրանս Յոզեֆի թագադրումն է:
Հանդիսավոր արարողության ընթացքում երիտասարդ Ֆրանսը, խախտելով արարողակարգը, մոտենում և հիացած համբուրում է նրան՝ դարաշրջանի գեղեցկուհի Էլիզաբեթին:

___

Գեղեցկատես Վիեննա հասնելուն պես այս ու այնտեղ պարբերաբար նկատում էի թագ հիշեցնող մազափնջով գեղեցկուհու դիմանկար. կայսրուհի Էլիզաբեթն է՝ նույն ինքը Սիսին՝ ավստրիացիների սրտերի տիրուհին և Ֆրանս Յոզեֆի միակ սիրելին:

Այո, նրան նույնպես անվանանել են սրտերի տիրուհի և մեր օրերում համեմատում են արքայադուստր Դիանայի հետ: Սիսին նույնքան նուրբ, համեստ և ամաչկոտ էր:

Սիսին տասնհինգ տարեկան էր, երբ ավագ քրոջ` Հելենի հետ ճանապարհ է ընկնում՝ հանդիպելու իր իսկ քրոջ ընտրյալին՝ Ֆրանս Յոզեֆին:

Հենց այդ ճակատագրական հանդիպումն էր, որ ամբողջովին փոխեց իրադարձությունների հոսքը: Ֆրանս Յոզեֆը խելակորույս սիրահարվեց իր ապագա կնոջը ՝ Սիսիին:

-Ինչպիսի գեղեցիկ վարսերի թագ է շրջանակում նրա դեմքը, – Սիսիին տեսնելով հիանում է Յոզեֆը:

Երկար վարսերով Սիսիի այս դիմանկարը (Franz Xaver Winterhalter, 1864) գաղտնի էր պահվում լայն զանգվածներից, սակայն այն Սիսիի՝ Յոզեֆ կայսեր ամենասիրված նկարն էր։

Սիսիին ամուսնանալու որոշումից ի վեր Ֆրանսի և մոր միջև տարաձայնությունները լարվեցին:

Հետագայում էլ Սիսիին առերեսվեց մի շարք անհամաձայնությունների Ֆրանսի ընտանիքում: Արդյո՞ք սա կրկին չհիշեցրեց ձեզ արքայադուստր Դիանայի պատմությունը:

Կայսրուհին նույնիսկ դարձել էր 19-րդ դարի դեղին մամուլի զոհը. նա Հաբսբուրգյան ընտանիքի ամենաքննարկված անդամն էր:

Վիեննական թերթերը անդադար քննարկում էին գեղեցկուհու զգեստներն ու վարքագիծը:

19-րդ դարում Սիսին համարվում էր դարաշրջանի ամենագեղեցիկ կինը և հեքիաթային թագուհին:

Ուշագրավ է, որ գրող Բարբարա Կարտլանդը նշում է, որ Սիսին առաջին էր, ով ակտիվ զբաղվում էի ֆիզիկական վարժություններով մարմնի գեղեցկությունը պահելու համար:

Հենց այս զգեստն էր կրում Սիսին Ֆրանս Ջոսեֆի թագադրության ժամանակ:

Սիսին սիրում էր նաև ճամփորդել՝ տարբերվելով դարաշրջանի կանացից:

Ճանապորդելու հետ մեկտեղ Սիսին վայելում էր նոր լեզուներ սովորելու հաճույքը. Սիսին տիրապետում էր գերմաներեն, հունգարերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին: Նույնիսկ հին հունարեն էր սովորել:

Իր ինքնուրույնությամբ և համարձակությամբ աչքի ընկնող Սիսին դարձավ ամուսնու պաշտամունքի առարկան:

Չնայած այդ հանգամանքին՝ Սիսիի ամենաճանաչված արտահայտություններից է մնում ամուսնության մասին իր բացասական գրությունը:

Ամուսնությունը աբսուրդային պայմանավորվածություն է: Մարդուն վաճառում են որպես 15 տարեկան երեխա և ստիպում երդում տալ մի բանի ինչ ինքն չի հասկանում և հետո նա ափսոսում է 30 տարի, և ոչ մի քայլ հետ:

Սիսին դուրս մնաց պատմության դասագրքերից, բայց հենց նրա ամուսին՝ Ավստրիայի կայսր և Հունգարիայի թագավոր Ֆրանս Յոզեֆը 1914 թվականին պատերազմ հայտարարեց Սերբիային, որը սկիզբ դրեց Առաջին Համաշխարհային Պատերազմին:

Հ.Գ. Ուսումնասիրելով Սիսիի ուժեղ անհատականությունը կարող եմ վստահ հերքել այն, որ ամեն ուժեղ տղամարդու մեջքին կանգնած է ուժեղ կին․ այս դեպքում վստահ եմ՝ Սիսին ամուր կանգնել է իր ամուսնու կողքին:

Բելինդա Մեյ՝ հատուկ [80օր]-ի համար։