Բարի գալուստ ... Հելենը դիմավորում է հյուրերին եղջերուի դիմակով

Ռոթշիլդները համարվում են մարդկության պատմության երբևէ գոյություն ունեցող ամենահարուստ բանկային դինաստիան։ Պատահական չէ, որ այդ տարօրինակ ընտանիքի անունը կապվում է զանազան դավադրությունների տեսությունների ու գաղտնի կազմակերպությունների հետ, քանի որ վերջիններս մշտապես ներկայանում են խորհրդավոր սիմվոլիզմի տարրերով։

Մասնավորապես, բազմաթիվ ասեկոսեների աղբյուր է դարձել Ֆրանսիական Ֆեռիրես դղյակում 1972-ին Մարի Հելեն դե Ռոթշիլդի կազմակերպած Սյուրռեալիստական Պարահանդեսը։

Ֆեռիրես դղյակը
Ֆեռիրես դղյակը

Այս երեկույթի բոլոր տարրերը մանրակրկիտ մտածված էին այն իսկապես խորհրդավոր դարձնելու համար։ Այսպես, օրինակ, հրավիրատոմսերի տեքստը գրված էր հակառակ ուղղությամբ և այն կարդալու համար հայելի էր պետք օգտագործել, իսկ երեկույթի դրեսկոդը ոչ ավել ոչ պակաս հետևյալն էր՝ “սև փողկապ, երկար զգեստներ և սյուրռեալիստական գլուխներ“։

Նման ստեղծագործական մոտեցումները միայն նախապատրաստական աշխատանքներում չէ, որ երևում էին, քանի որ երբ փողը խնդիր չէ՝ գաղափարները իրականացումը սահմանափակված է միայն երևակայությամբ, իսկ Մարի Հելենի երևակայության սահմանները բավականին լայն էին։

Մարդու զոհաբերության սիմվոլիզմ ... իհարկե մերկ
Մարդու զոհաբերության սիմվոլիզմ … իհարկե մերկ

Ամբողջովին լողացող լույսերով ողողված Ֆեռիրեսն ուներ հրդեհվող դղյակի տեսք։ Մուտքի աստիճաններին սպասում էին տարբեր դիրքերով քնած կատուների կերպարներով աղախինները։

Այնուհետև հյուրերն ուղղորդվում էին դժոխային լաբիրինթոս ու մոլորվում այնտեղ։ Քիչ անց կատուները գտնում և փրկում էին հյուրերին, ու տեղափոխում ադամանդե արցունքներով արտասվող եղջերուի դիմակ կրող տանտիրուհու՝ Մարի Հելենի մոտ։

Բարի գալուստ … Հելենը դիմավորում է հյուրերին եղջերուի դիմակով

Այս երեկույթի հյուրերի ցանկում էին այնպիսի հանրահայտ մարդիկ, ինչպիսին Օդրի Հեփբըրնն ու Սալվադոր Դալին էին։

Դիմավորեք գեղեցկուհի Օդրի Հեփբըրնին
Դիմավորեք գեղեցկուհի Օդրի Հեփբըրնին
Սալվադոր Դալին
Սալվադոր Դալին

Նշենք, որ սա Մարի Հելենի կազմակերպած միակ միջոցառումը չէր։ Անկախ այն հանգամանքից, թե որտեղ և երբ էր անցկացվում միջոցառումն ու ովքեր էին հյուրերը, նա պլանավորում էր յուրաքանչյուր մանրուք՝դարձնելով երեկույթները կատարյալ, ինտրիգային ու անմոռանալի։

Մռայլ, սակայն գոյություն ունենալու իրավունք ունեցող կարծիքներ են հնչում նաև առ այն, որ հռչակավոր ռեժիսոր Սթենլի Կուբրիկի վերջին՝ “Լայն փակված աչքերով” ֆիլմը մարդկանց ուղղված յուրօրինակ նախազգուշացում է գլոբալ իշխանության և փողի կուլիսներից այն կողմ տիրող բարքերի մասին։

Բազմադեմ դիմակով հյուրը։ Այսպիսի դիմակ են կրում նաև Կուբրիկի՝ "Լայն փակված աչքերով" ֆիլմում
Բազմադեմ դիմակով հյուրը։ Այսպիսի դիմակ են կրում նաև Կուբրիկի՝ “Լայն փակված աչքերով” ֆիլմում
Անդամահատված տիկնիկներ և կոտրված կմախքներ ...
Անդամահատված տիկնիկներ և կոտրված կմախքներ …

Պատահական է արդյոք, որ ֆիլմը այդքան տարօրինակ և անավարտ տպավորություն է թողնու՞մ։ Հայտնի է, որ Կուբրիկը այդպես էլ չի հասցնում իր վերջին ուղղումներն արտացոլել սցենարի և դրվագների մեջ։ Միգուցե այդ դեպքում աշխարհն մի փոքր ավելին իմանար գաղտնի միությունների ավանդույթների և ծիսակարգերի մասին։ Իսկ մեզ մնում է միայն նայել այս լուսանկարներին և փորձել պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում իրականում…