Ֆորտ Նոքսը մեզ հայտնի ամենամեծ ոսկու պահեստը չէ: Այդ կոչումը պատկանում է ԱՄՆ կենտրոնական բանկի 12 մասնաճյուղերից ամենախոշորին ՝ Նյու Յորքի Ֆեդերալ Ռեզերվին, որտեղ 2015-ի դրությամբ պահվում էր 6350 տոննա ոսկի:
Այստեղ ոսկու պահեստը գտնվում է Մանհեթենում՝ փողոցի մակարդակից մոտ 25մ ներքև:
— COPYRIGHT WARNING! —
ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ ԳՏՆՎՈՂ ՏԵՔՍՏԻ ԵՎ ՆԿԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ [80օր]-ից բացի ԱՅԼ ԿԱՅՔԵՐՈՒՄ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Գանձարանը պաշտպանված է 90 տոննա կշռող ցիլինդրով, որն էլ իր հերթին գտնվում է 140 տոննա կշռող բետոնե փեղկի մեջ:
Ցիլինդրի փակվելու արդյունքում գանձարանը ջրա և օդա մեկուսացվում է: Անվտանգությունը այն աստիճանի խիստ է կազմակերպված, որ պահեստարանի ցանկացած բաժին բացելու համար հարկավոր է ծառայության երեք հոգանոց թիմի ներկայությունը:
Պահված ոսկիների մոտ 98%-ը պատկանում է այլ երկրների կենտրոնական բանկերին:
Յուրաքանչյուր հաշվետեր ստանում է կողպած և կնքված պահոց, այնպես որ տարբեր երկրների ոսկիները երբեք չեն խառվում և յուրաքանչյուր հաշվետեր կարող է համոզված լինել, որ այնտեղից հետ կվերցնի այնքան ոսկի որքան ի պահ է դրել: