Farum Brigantium
Հերկուլեսի աշտարակը որպես փարոս է ծառայել Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գնտվող Լա Կորունյա նավահանգստում դեռևս մ․թ․ առաջին դարից սկսած՝ երբ հռոմեացիները կառուցեցին այն և կոչեցին Farum Brigantium (հունարեն` faros կամ pharos բառից, Բրիգանտիումը տեղանքի անվանումն էր)։
Փարոսը կառուցված է 57մ բարձրությամբ ժայռի վրա, որտեղից վեր է խոյանում 55 մետրանոց աշտարակը, որից 34 մետրը կառույցի հռոմեական հիմքն է, իսկ մնացած 21-ը 18-րդ դարի իսպանացի ճարտարապետ՝ Եուստակիո Ջիանինի կողմից իրականացված վերականգնման աշխատանքների արդյունքում ավելացված երկու ութանկյուն «հարկերն» են։
Աշտարակի հիմքի մոտ է գտնվում հռոմեական փոքրիկ ուղղանկյուն շինություն։ Տեղանքում կա նաև արձանների պարտեզ, Մոնտե-կոն-Դիոս՝ քարե դարի ժայռապատկերների արահետ և մահմեդական գերեզմանոց։
Costa da la Muerte
Իսպանիայի այս մասը գրաված հին հռոմեցիաները համարում էին այն աշխարհի ծայրամասը և հենց այդպես էլ կոչում էին այդ տարածքները՝ Finisterra կամ «Աշխարհավերջ»։
Լա Կորունյան նաև Իսպանիայի Ատլանտյան ափի՝ նավաբեկություններով հայտնի՝ «Costa da la Muerte» կամ «Մահվան ափ» սահմռկեցուցիչ անվանումով գոտու մաս է կազմում։
Հերկուլեսի արկածները
Հազարամյակների ընթացքում Հերկուլեսի աշտարակի պատմությունը պարուրվել է բազմաթիվ լեգենդներով․ կելտական և հունահռոմեական արմատներով մեկ առասպելի համաձայն՝ հերոս Հերկուլեսը այստեղ է երեք օր և երեք գիշեր տևված ճակատամարտի արդյունքում տապալել բռնակալ հսկա Գերիոնին։ Այնուհետև Հերկուլեսը՝ կելտական ավանդույթի համաձայն, այստեղ է թաղում Գերիոնի գլուխը և զենքերը և հրամայում է քաղաք կառուցել այդ վայրում։
Այս գեղեցիկ պատմությունը արտացոլված է նաև Կորունյա քաղաքի զինանշանի վրա, որտեղ պատկերված է գանգի և ոսկորների հիմքի վրա կառուցված փարոսը։
[unesco.org]