1776թ. հուլիսի 4-ը ԱՄՆ անկախության օրն է։ Եթե փորձենք ամերիկյան հեղափոխության իդեալական խորհրդանիշ գտնել, Անկախության հռչակագրից հետո ամենապատվավոր տեղում կարող են լինել Փոլ Րիվիերի (Paul Revere) ճրագները։
Փորձենք պարզել ինչի մասին է խոսքը։
Մասնագիտությամբ արծաթագործ Փոլ Րիվիերը ամերիկյան հեղափոխական շարժման գործուն անդամներից էր և Բոստոնյան թեյախմության ակտիվ կազմակերպիչներիչ։
1775թ. ապրիլի 18-ի գիշերը Րիվիերին և ևս երկու սուրհանադակներին կրկին պատիվ է ընկնում դժվարին մի փորձություն։ Տեղեկություններ են հասնում, որ Բոստոնի նավահանգստում կանգնած Բրիտանական նավերից պատժիչ գործողություններ իրականացնելու նպատակով զորախումբ է շարժվելու դեպի Չարլզթաուն՝ գետի մյուս ափին գտնվող Բոստոնի հարևան քաղաքը. աստեղ էին գտնվում հեղափոխության հայրեր Ջոն ՀԵնքոքը և Սեմյուել Ադամսը, ինչպես նաև ապստամբած գաղութների կուտակած պաշարները և զինամթերքը։
Բրիտանացիների ձեռքն ընկնելու դեպքում այս ամենը ոչնչացվելու էր և կարելի էր անորոշ ժամանակով ցտեսություն ասել հեղափոխական տրամադրություններին։
Րիվիերի խումբը մթության քողի տակ պետք է հասներ նավահանգիստ և նախապես հասկանալով՝ ինչ ճանապարհով է շարժվելու բրիտանացիների զորքը, այդ մասին հայտներ ապստամբներին ՝ պաշպանական համապատասխան արդյունավետ գործողություններ կազմակերպելու համար։
Կար երկու հնարավորություն՝ բրիտանացիները զորքը տեղափոխելու էին կամ ամենակարճ՝ ծովային տարբերակով կամ երկար և մոլոր բայց՝ ցամաքային ճանապարհով։
Այդ ժամանակ Բոստոնում և շրջակայքում ամենուրեք կարելի էր բրիտական զինվորների հանդիպել։Իր գիշերային երթը նախապատրաստելիս, հաշվի առնելով բրիտանացիների կողմից ձեռբակավելու իրական վտանգը ՝ Փոլ Րիվիերը որոշում է իր հետ երկու ճրագ վերցնել։
Եթե իրեն որևէ բան պատահեր ճանապարհին, Րիվիերի ընկերները Բոստոնի այն ժամանակվա ամենբարձր կառույց՝ North Church եկեղեցու զանգակատնից պետք է ճրագներ վառեին. մեկ ճրագ՝ եթե բրիտանցիները ցամաքով են շարժվելու և երկու ճրագ՝ ծովային ճանապարհի դեպքում, ինչը կնշանակեր որ գետի այն կողմում սրտատրոփ սպասող ամերիկացիները քիչ ժամանակ ունեն նախապատրաստվելու համար։
Հետաքրքիր է, որ չնայած իր պատմական նշանակության, իրականում լապտերների հետ կապված այս գեղեցիկ պատմությունը որոշիչ դեր չխաղաց, քանի որ Րիվիերը նավակով բարեհաջող Չարլզ գետը անցնելով անձամբ տեղեկությունը հասցնում է Չարզթաունի բնակչությանը։
Շուտով հնչում են Լեքսինգտոնի և Կոնկորդի ճակատամարտների առաջին կրակոցները, որոնք հետագայում կհամարվեն Ամերիկյան անկախության պատերազմի առաջին ճակատամարտները։
Հաջորդ անգամ ձեր ամերիկացի ծանոթներին հարցրեք ինչ է նշանակում “one if by land, two if by sea” արտահայտությունը և պատմեք իրենց Փոլ Րիվիերի մասին, եթե դժվարանան պատասխանել։
Քանի որ Դուք այստեղ եք…
… Մենք ժամանակ ու եռանդ չենք խնայում ձեր ուշադրությանը ամենաօրիգինալ նյութերը ներկայացնելու համար։ Գովազդային որևէ եկամուտներ չունենալով՝ [80օր] նախագիծը ֆինանսավորվում է միայն հիմնադիրների անձնական միջոցներից և մշտապես ունի մեր ընթերցողների աջակցության կարիքը։
Նույնիսկ ամսական 1 ֆրանսիական լուիդորը (1000 դրամ) կօգնի մեզ կարկատել մեր առագաստները և շարունակել ճանապարհորդությունը։
Հնարավորություն ունենալու դեպքում մեր համատեղ արկածներին ձեր լուման կարող եք ներդնել Tellcell կամ EasyPay տերմինալից լիցքավորելով idram էլեկտրոնային դրամապանակի 342828668 հաշիվը։ Շնորհակալություն։