Ֆրանսիական այս ֆիլմի հետ կապված տարօրինակ դրսևորումները սկսում են նրա անվանումից։
Ֆրանսերեն այն կոչվում է Le Premier Cercle (Առաջին շրջանը), անգլերեն՝ The Dead List (Մահացածների ցուցակը), ԱՄՆ վարձույթում այն գնացել է, որպես The Ultimate Heist (Վերջին կողոպուտը), դե իսկ ռուսները չգիտես ինչու այն անվանել են Замкнутый круг (Փակ շրջան)։
Այսքանից հետո, ինչպես նաև ֆիլմը դիտելուց հետո մեր վստահության պաշարները համալրելով, մենք իրավունք ենք վերապահում այն հայերեն թարգմանել որպես «Նեղ շրջապատ»։
Հենց սկզբից նշենք, որ 15 մլն եվրո բյուջե ունենալով, ֆիլմի բոքս օֆիսը (կինոթատրոններում դիտումներից և վարձույթից եկած եկամուտը) կազմել է ընդամենը 2.226 մլն դոլար։
Դե ինչ, այդպես հաճախ է պատահում, և իրականում շատ հետաքրքիր և որակյալ ֆիլմեր ներդրված գումարների հետ կապված սպսելիքները չեն արդարացնում։ Այնպես որ, շարժվենք առաջ և փորձենք գտնել և վեր հանել ֆիլմի արժանիքները։
Մալաքյանների անօղոք ընտանիքը հսկողության տակ է պահում հարավային Ֆրանսիայի ողջ հանցագործ աշխարհը։ Կլանի գլխին է կագնած կնքայհայր Միլո Մալաքյանը՝ (Ժան Ռենո) ցեղասպանությունից փրկված և Մարսելում հաստատված հայ ընտանիքի ժառանգը, ով իր երկաթյա բռունցքով կառավարում է և թշնամիներին և մտերիմներին։
Նրա որդի և ժառանգ Անտոնը (Գասպար Ուլիե) երազում է դուրս գալ հոր ստվերից և ինքուրույն որոշումներ կայացնել։ Սակայն խմբավորման ներքին շրջանում արյունալի իրադարձություններ են ծավալվում։
Գասպար Ուլիեն նախկինում մարմնավորել է սերիական մարդասպան Հանիբալ Լեկտերին Hannibal Rising (2007) և նորաձևության հսկա Իվ Սեն Լորանին Yves Saint Laurent (2014) ֆիլմերում։
Սակայն մեր ընթերցողներին նա ավելի հայտնի կլինի որպես Blue de Chanel տղամարդու օծանելիքի գովազդների դեմքը։
Եվ այսպես, իր ուղին գտնելու համար Անտոնը պետք է կարողանա հաղթահարել սեփական վախերը, ինչպես նաև հաշիվներ պարզի իր հորը սպանելու երդում տված մարդու հետ։
Անտոնին դժվար ընտրություն է սպասվում․ հայրը ընտանիքի բիզնես շահերը ամեն ինչից վեր է դասում, նույնիսկ սեփական որդու անձնական երջանկությունից։
Ֆիլմը նկարահնվել է Մարսելում, այնպես որ գեղեցիկ տեսարանների և համայնապատկերների պակաս չի զգացվում։
Հայ կինոսերները հատկապես կգնահատեն ֆիլմի սկզբում Հայոց ցեղասպանության մասին կադրերը և ֆիլմի որոշ դրվագներում եկեղեցում հնչող հայերեն աղոթքներն ու շարականները։
Մեզ դուր է եկել Անտոնի և իր ընկերուհի միջև քնքուշ և փխրուն հարաբերությունները պատկերելու փորձերը, Մարսելի հին, արևի լույսով ողողված փողոցներն ու հրաշալի բնությունը․․․
Եվ․․․և այսքանով կարելի է սահմանփակվել ֆիլմի դրական կողմերի մասին խոսելով։ Եթե կարդում եք [80օր]-ի “պոպկորնային” հոդվածները, արդեն գիտեք, որ մենք միշտ հիմնվում ենք մեր անկեղծ սուբյեկտիվ կարծիքի վրա։
Հասկանում եք, նայում ես ֆիլմը, սկզբից վատ չի այդքան էլ ամեն ինչ, սպասում ես իրադարձությունների հետաքրքիր զարգացմանը, մի պտույտի, որը քեզ կգամի էկրանին, սիրտդ կսկսի ցավալ մեկի համար, կսկսես ատել մեկին․․․սակայն կինոն վերջանում է, իսկ դու դեռ սպասում ես․․․
Սակայն այս դեպքում մեր, մեղմ ասած, ոչ այդքան դրական տպավորությունները համընկնում են ինչպես կինոքննադատների, այնպես էլ ֆիլմասերերի մեծամասնության կարծիքի հետ։
Այնպես որ վերջում ձեր ուշադրությանը ուղղակի ներկայացնենք IMDB կայքից մի քանի օգտատերերի կարծիքներ՝ առանց մեր մեկնաբանությունների։
Doug Meyer
Ահավոր հիասթափված եմ
10-ից 4
Այս ֆիլմը կարող էր այնքան ավելի լավը լինել․․․ Դերասանական կազմը, վայրը, նույնիսկ սցենարը լավն էր։ Սակայն ինչ-որ բան պակասում էր։ Ես ժան Ռենոից ավելին էի սպասում։ Միգուցը սուղ բյուջեի պատճառով է, որ ռեժիսորը որոշել է կցկտուր ներկայացնել պատմությունը։
Իմ դուրը եկավ՝ ինչպես է այս ֆիլմում հարգանքի տուրք մատուցվում “Կնքահորը”․ այն դրվագը, երբ տոպրակները ընկնում են գետնին կրակոցներից հետո։ Այս հատվածը ինչ-որ տեղ հավասարակշռում է բացասական արձագանքները։
kaeng
Այ քեզ բան ․․․
10-ից 3
“Ultimate Heist”-ը լավ ֆիլմ չէ։ Այն առանձնապես հետաքրքիր չէ, նույնիսկ վերջանում է չափազանց կանխատեսելի։ Ոչ Ռենոն ոչ Ուլիեն իրենց լավագույն դերասանական որակները չեն ցուցաբերում։
Կերպարները այնքան վատ են ներկայացվում և զարգացվում․․․ինչպես և սցենարը՝ այն ձեզ կստիպի անորոշությունից ջղաձիգ շարժումներ անել․․․Ես սկսում եմ մտածել, ոչ սա ֆրանսիական ֆիլմերին հատուկ բան է, քանի որ նախկինում էլ հանդիպել նման զգացողության։
Դրվագները միամյանց հաջորդում են, թվում է, թե պատահական հերթականությամբ։ Չկա միջանկյալ հուշումներ։ Ենթադրվում է, որ դրվագների միջև անցած երբեմն ահռելի ժամանակահատվածի մասին մի՛տ պետք է ենթադրություններ անի դիտողը՝ “օհ, կարծես քանի ամիս է անցել արդեն”, քեզ մնում է ուսերդ թափահարել և կամաց-կամաց կորցնել հետաքրքրությունը։
Պարզվում է, որ կերպարների աճը, փոփոխությունը գրեթե միշտ տեղի է ունենում կադրից դուրս, ինչը այդքան էլ ճիշտ չի, քանի որ դու ֆիլմ ես դիտում և ցանկանում ես կարեկցել նրանց, էմոցիոնալ կապ ստեղծել նրանց հետ․․․այս ֆիլմը քեզ դա անելու հնարավորություն չի ընձեռում։
Ես վերջացնեմ Ձեր ուշադրությունը հրավիրելով այս ֆիլմի ցածր ռեյտինգներին։ Խնդրում եմ՝ մի վստահեք այն ռեվյուին,որը 5 -ից ավել կգնահատի այս ֆիլմը։