Դիտե՞լ եք ամերիկյան True Detective սերիալը։ Ահա դետեկտիվ Ռասթ Քոհլի հանճարեղ, երբեմն անհասկանալի և վախեցնող, բայց միշտ մտածելու տեղիք տվող արտահայտություներից մի քանիսը։

1. Այս աշխարհում ոչինչ իր լուծումը չի գտնում։ Գիտես, մի անգամ ինձ ինչ-որ մեկը ասաց, որ ժամանակը փակ շղթա է. ամեն բան ինչ հասցրել ենք անել կամ անելու ենք, մենք անելու ենք նորից, նորից, և նորից։

2. …հասկանալ, որ քո ողջ կյանքը, ողջ սերը, ողջ ատելությունը, քո հիշողությունը և ցավը դա լրիվ նույն բանն էր։ Դա այն նույն երազն էր, որ այցելում է քեզ փակ դռների հետևում ՝ մարդ, անձնավորություն լինելու երազը։ Եվ բոլոր երազների պես, այստեղ էլ վերջում հրեշին ես հանդիպում։

3. Աշխարհը վատ մարդկանց կարիքն ունի. Մենք դռնից ներս չենք թողնում ավելի վատերին։

4. Կարծում եմ մարդկային տեսակի համար ամենաազնվական բանը կլիներ մեր մեջ ներդրված ծրագրից հրաժարվելը. թարգել վերարտադրվելը։ Վերջին կեսգիշերով ձեռք ձեռքի բռնած քայլել դեպի անհետացում։

5. Ներողամտությու՞ն։ Այդպիսի բան գոյություն չունի. մարդիկ ուղղակի կարճ հիշողություն ունեն։

6. Տես, որպես գիտակից միս և առանց հաշվի առնելու, թե որքան աննշան և երևակայական է մեր ինքնությունը, մենք փորձում ենք կառուցել մեր ԵՍ-ը գնահատականներ տալով և դատողություններ անելով։ Հիմա, դու խնդիր ունես այդ բանի հետ, նշանակում է դու սխալ կյանքով ես ապրում։

7. Հավերժության մեջ, որտեղ ժամանակ չկա, ոչինչ չի կարող աճել։ Ոչինչ չի կարող դառնալ։ Ոչինչ չի փոխվում։ Այս պատճառով մահը ստեղծեց ժամանակը, որ աճեցնի այն բաները, որը նա կսպանի, և դուք միշտ վերածնվում եք նույն կյանքում։ Նկատի ունեմ, արդեն քանի ՞ անգամ ենք այս նույն զրույցն ունեցել, դետեկտիվներ։ Ո՞վ գիտի։ Եթե չես հիշում քո կյանքը, չես կարող այն փոխել։ Սա մեր կյանքի ահավոր և գաղտնի ճակատագիրն է։ Դուք շարունակում եք արթնանալ այս սարսափելի որոգայթում։

8. Այս վայրը կարծես ինչ-որ մեկի հիշողության մի քաղաք լինի, և այդ հիշողությունը գնալով հանգչում է։ Թվում է, թե այստեղ երբեք ջունգլիներից բացի ոչինչ չի եղել։

9. Ես չեմ քնում. ես միայն երազում եմ։

10. Գիտեք, մի ժամանակ հավիտենական մթություն էր։ Եթե ինձ հարցնեք՝ լույսը հաղթում է։

[True Detective/Ճշմարիտ Դետեկտիվ, 2014]