1954-ին ԱՄՆ հատուկ քննչական ծառայության քննիչ Էդվարդ «Թեդդի» Դանիելսը և նրա նոր գործընկեր Չակ Էուլը մեկնում են Բոստոնի նավահանգստում գտնվող Շաթըր Այլընդ կղզի՝ հոգեկան հիվանդ դատապարտյալների համար նախատեսված ՝ Աշքլիֆ հոսպիտալը։
Նրանք հետաքննում են իր երեք երեխաներին ջրախեղդ անելու համար այստեղ փակված Ռեյչել Սոլանդո անունով հիվանդի անհետացումը։ Միակ բանալին Սոլանդոյի սենյակում գտնված գաղտնի կոդավորված գրառումն է, որի վրա գրված է՝ «4-ի օրենքը, ո՞վ է 67-ը»։
Տեղ հասնելուն պես ահարկու փոթորիկ է սկսում․ կղին լքելու և հետ վերադառնալու հնարավորություն ՝ գոնե եկող մի քանի օրը նրանք չեն ունենա։
— COPYRIGHT WARNING! —
ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ ԳՏՆՎՈՂ ՏԵՔՍՏԻ ԵՎ ՆԿԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ [80օր]-ից բացի ԱՅԼ ԿԱՅՔԵՐՈՒՄ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Ռուսական և մեր վարձույթում որպես «Անիծվածների կղզի» հայտնի «Շաթըր Այլենդ»-ը այն ֆիլմերից է, որը Ձեր անկնկալիքների տակից կհանի խալին հմուտ աճպարարի պես։ Ֆիլմի սկզբում մենք կարծում ենք, թե հետևում ենք ՝ ինչպես է նպատակասլաց և պրոֆեսիոնալ քննիչ Թեդդին փորձում գտնել խելագարների հոսպիտալից անհայտացած Սոլանդոյին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ՖԻԼՄԻ ՍՑԵՆԱՐԸ
(SPOILER ALERT)
Ավելի ուշ մեր ուշադրության կողմնացույցը սկսում է շեղվել, և մենք ստիպված ենք ճշգրտել մեր ենթադրությունները։
Այժմ մեզ թվում է, թե մենք տեսնում ենք մի անվախ և անձնուրաց ոգու տեր անձնավորություն, ով փորձում է ապացուցել, որ Աշքլիֆ հոսպիտալը իրականում թանկ ու կատարյալ խոշտանգումների ու տանջանքների մի պալատի են վերածել։
Եվ միայն ֆիլմի ավարտին մոտ է ակնհայտ դառնում, որ մեր կողմնացույցը ամբողջովին շարքից դուրս է գալիս, և իրականում ամբողջ պատմությունը ողբերգական հոգեկան հիվանդության և հոյակապ դերասանական խաղի մասին է։
Այս ֆիլմը դիտելիս չես կարող չհոգնել և ֆիզիկապես և գիտակցությամբ։ Սակայն ամեն ինչ իր տեղն է ընկնում, երբ հետադարձ հայացք գցելով գիտակցում ես, որ փայլուն հնարավորություն ես ունեցել սթափ հայացքով ներսից հետևել հոգեկան հիվանդի ցնդաբանական մտքի թռիչքին։
Շաթըր Այլընդ կղզու տեսարանները իրականում մի քանի նկարահանումների համադրություն է՝ Բոստոնի նավահանգստում գնտվող Փեդդոքս կղզի, Մեյն նահանգի Acadia արգելոց, Մասաչուսեթսի Մեդֆիլդ նահանգային հոսպիտալ, նույն նահանգի Իփսվիչ քաղաքի Turner Hill Country Club գոլֆ ակումբ և, դրան գումարած՝ համակարգչային գրաֆիկա։
Կղզու մռայլ, քարքարոտ տարածքները, որ երևում են արդեն շոգենավից իրականում գոյություն չունեն և ավելացվել են փոստ-փրոդաքշնի ժամանակ (նկարահանումներից հետո)։ Դաշտավայրերում գտնվող կիսաքանդ աղյուսե տները, սակայն, Փեդդոքս կղզու իրական ավերակներ են։
Թեդդին (Լեոնարդո ԴիԿապրիո) օգտագործում է Parker Jotter ֆիրմայի գնդիկավոր գրիչ։ Այն թողարկվել էր հենց 1954թ (այդ տարում են տեղի ունենում նաև ֆիլմի գործողությունները) և եղել պատմության մեջ լայն վաճառքի հանված առաջին հաջողված գրիչը, որը շուտով փետրավոր գրիչները դարձնելու էր անցյալի հուշ։ 3․5 մլն-ից ավել գրիչ է վաճառվել այդ տարվա ընթացքում և Parker Jotter-ը շուրջ մեկ տասնամյակ գերիշխել է ԱՄՆ ավտոմատ գրիչների շուկայում։
– Հոգեբուժարանի ճանապարհին ցուցանակի վրա գրված «Հիշե՛ք մեզ, քանզի մենք էլ ենք ապրել, սիրել և ծիծաղել» արտահայտությունը գոյություն ունի իրականում։ Այն գտնվում է Մեդֆիլդի «Վայն Լեյք» գերեզմանոցում։ Տեղական իշխանությունները մրցույթ էին հայտարարել, 1918թ Իսպանական գրիպի զոհերի պատվին հուշաքարի վրա գրված այս տողը ընտրելու համար։
– Լեոնարդո ԴիԿապրիոյի կերպարը այքան բևեռացված է իր երկու անձերի միջև, որ ֆիլմի առաջին մասում Թեդդին երբեք լուցկին չի օգտագործում իքն իր ծխախոտը վառելու համար։
Սա կասկածից վեր է, քանի որ նա կրակն ասոցացնում է հրդեհի և պատրանքային Էնդրյու Լեդդիսի հետ։ Սակայն Էշքլիֆի թերապիան ստանալու հետ զուգահեռ նա սկսում է վառել իր լուցկիները, հատկապես երբ մտնում է բանտախցերի C մասնաշենք։
– Կրակը Թեդդիի խելագարության սիմվոլն է։Եթե ուշադիր լինեք, ամեն անգամ երբ ԴիԿապրիոն կրակի մոտ է գտնվում ՝ մասնաշենք C-ում լուցկիները վառելիս, կամ “Dr. Solando” գրված քարանձավի հրդեհի դեպքում, կամ ֆիլմի վերջում բժիշկ Քաուլիի մեքենայի պայթյունի ժամանակ ՝ նրան միշտ ինչ-որ հալյուցինացիաներ են երևում։
Կրակը Էնդրյուի հորինած աշխարհի սիմվոլն է, իսկ ջուրը ընկհակառակը՝ խորհրդանշում է նրա հետ պատահած իրականությունը։ Նրա կինը ջրախեղդ է անում իր երեխաներին, և հենց ջուրն է, որ միշտ Էնդրույին անհարմար կամ վատ դրության մեջ է դնում ֆիլմի ողջ ընթացում։
Այսպիսով այն “Dr. Solando” -ի քարանձավի/սենյակի դրվագը, այո, իրական չէ, և հետևաբար Շաթըր Այլընդը կառավարության կողմից ղեկավարվող գաղտնի մտավոր փորձարկումների լաբորատորիա լինելու տեսությունը նույնպես իրական չէ։
– «Կանգնեցրեք ինձ, քանի դեռ ավելի շատ մարդ չեմ սպանել» արտահայտությունը, որը լսվում է C մասնաշենքում ամենայն հավանականությամբ վերցված է 1940-ականների սերիական մարդասպան Վիլիամս Հիրենսի գործից։
– Բժիշկ Քոուլին բացատրում է, որ 4-ի օրենքը վերաբերում է այն փաստին, որ երկու կերպարների անունները անագրամներ կամ շրջագրոումներ են ՝ այսինքն մեկից կարելի է ստանալ մյուսը տառերի տեղափոխության միջոցով։
1. Dolores Chanal (Էնդրյուի կնոջ օրիորդական ազգանունը) դառնում է Rachel Solando
2. Andrew Laeddis դառնում է Edward Daniels.
“Shutter Island” նույնպես անագրամա է `”Truths / Denials” (ճշմարտություն և ժխտում)
– Paramount Pictures-ը նախագիծը մեկնարկել էր Դեյվիդ Ֆինչեր և Բրեդ Փիթ ռեժիսոր/աստղ զույգի համար, իսկ Մարկ Վալբերգը պետք է խաղար հակահերոսի գլխավոր դերը։ Սակայն ժամանակի ընթացքում թիմը այլ ֆիլմերի նկարահանումների պատճառով հրաժարվեց Շաթըր Այլենդից։
– Ֆիլմի աշխատանքային վերնագիրն էր հենց “Աշքլիֆ”, տխրահրչակ հոգեբուժարանի անունով։
Դե ինչ, բոլորին մաղթում ենք հեռու գտնվել այսպիսի վայրերից և հոգեբուժարաններ տեսնել միայն կինոներում։
Դե իսկ մեր այն ընթերցողներին, ով հոգեբուժարանում է կարդում այս հոդվածը, շուտափույթ ապաքինում և առողջություն ենք մաղթում։
Disclaimer: All images are copyright to their respective owners.
Օգտվել ենք այստեղից: