1. «Մարտական ակումբ» վեպը գրելու միտքը հեղինակ Չակ Պալանիկի մոտ առաջացել է այն բանից հետո, երբ հանգստյան օրերի արշավներից մեկի ժամանակ նա բողոքում է հարևանների վրանից եկող բարձր երաժշտությունից և ծանր ծեծի է ենթարկվում վերջինների կողմից։
Հաջորդ օրը, աշխատանքի վայրում Պալանիկը ապշում է այն փաստից, որ գործընկերներից և ոչ ոք չէր հետաքրքրվում նրա դեմքին ակնհայտ երևացող ճղվածքների և կապտուկների ծագումով, դրա փոխարեն սահմանափակվելով «Ինչպես անցավ քո ուիքենդը» և այլ, նմանատիպ՝ ընդհանուր արտահայտություններով։
Այստեղից Պալանիկը եզրակացնում է, որ մարդիկ այդպես են արձագանքում, քանի որ խուսափում են ավելի անկեղծ պատասխան ստանալ. պատասխան, որը անձնական մակարդակում ավելի մտերիմ շփում կենդադրեր, իսկ նրա գործընկերները ուղղակի այնքան չեն կարեկցում իրեն, որպեսզի ավելի անձնական մակարդակով խոսակցության բռնվեն։
Հենց այս «հասարակական բլոքինգի» կամ «անտարբերության» երևույթը դառնում է իր ստեղծագործության, ինչպես նաև համանուն կուլտային ֆիլմի անկյունաքարը։
2. Ֆիլմի DVD տարբերակի վրա ստանդարտ` հեղինակային իրավունքի նախազգուշացումից հետո, ընդհամենը 1 վայրկյան երևում է հաջորդ նախազգուշացումը՝ այս անգամ Թայլեր Դըրդենի կողմից.
Եթե կարդում ես սա, ուրեմն այս նախազգուշացումը քեզ է ուղղված։ Այստեղ գրված յուրաքանչյուր բառ անօգուտ տեքստի մի հատված է, որը քո կյանքից թանկագին վայրկյաններ է խլում։
Ուրիշ բան չունե՞ս անելու։ Միթե՞ քո կյանքը այնքան դատարկ է, որ այս ակնթարթները ավելի արդյունավետ օգտագործելու այլ տարբերակ չունես։ Թե՞ համբավն ու հեղինակությունը այնքան ազդեցություն ունեն քո վրա, որ հարգանքի տուրք ես մատուցում նրան՝ ինչ քեզ հեղինակավոր է թվում։
Դու կարդում ես այն, ինչ պետք է կարդաս։ Դու մտածում ես այն, ինչ պետք է մտածես։ Գնում ես այն, ինչ քեզ ասել են՝քեզ պետք է դուր գա։
Դուրս արի քո բնակարանից։ Քեզ հակառակ սեռի մի ընկեր գտիր։ Վերջ տուր չափից դուրս շոփինգին ու ձեռնաշարժությանը։ Դուրս արի աշխատանքից։ Մարտի բռնվիր։ Ապացուցիր, որ դու ապրում ես։ Եթե տեր չկանգնես քո մարդ տեսակին, ընդամենը վիճակագրություն ես դառնալու։ Ես քեզ զգուշացրել եմ…Թայլեր:
3. Բրեդ Փիթը և Հելենա Բոնեմ Քարթերը երեք օր են ծախսել ֆիլմում այդպես էլ տեղ չգտած սեքսի տեսարաններում օրգազմի ձայներ ձայնագրելու վրա։
4. Starbucks սրճարանը հանել է իր անունը ֆիլմում պայթող սրճարանից։
Նրանք դեմ չէին, որպեսզի բրենդի անունը անհամար այլ տեղեր երևա, սակայն կտրականապես համաձայն չէին, որ այն ասոցացվի հոդս ցնդող սրճարանի հետ։
Այսպիսով՝ ֆիլմում ոսկե գլոբուսը փշրում է Gratifico Café անունով խանութը։
— COPYRIGHT WARNING! —
ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ ԳՏՆՎՈՂ ՏԵՔՍՏԻ ԵՎ ՆԿԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ [80օր]-ից բացի ԱՅԼ ԿԱՅՔԵՐՈՒՄ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
5. Նկարահանումներից առաջ Էդվարդ Նորտոնը և Հելենա Բոնամ Քարտերը մտադրված էին մահացու հիվանդների խնամքի իրական խմբեր այցելել, սակայն ֆիլմի երգիծական բնույթը հաշվի առնելով, հրաժարվում են այդ ոչ պատվաբեր քայլից։
6. «Անկողնային զրույց»-ի օրիգինալ տեսարանում Մառլան ասում էր՝ «Ես ուզում եմ քեզանից աբորտ անել»։
Երբ Fox 2000 Pictures-ի ֆիլմարտադրության տնօրեն Լորա Զիսկինը ապշած պահանջում է փոխել այս տողերը, ֆիլմի ռեժիսոր Դեյվիդ Ֆինչերը համաձայնվում է, բայց մեկ պայմանով՝ նոր տարբերակը լինելու է վերջնական։ Զիսկինը համաձայնվում է և Ֆինչերը գրում է հետևյալ տարբերակը «Ես դպրոցից հետո այսպես չէի ք…»
Սա տեսնելուց հետո Զիսկինը խնդրում է օգտագործել նախորդ տարբերակը, սակայն Ֆինչերը՝ իրենց պայմանավորվածությանը հղում անելով կտրականապես մերժում է։
7. Թայլերը ռետինից ձեռնոց է կրում, երբ Մառլայի հետ սեքսի ժամանակ բռնացնում է Պատմողին դռան հետևից ականջ դնելիս։
Սա Բրեդ Փիթի միտքն էր և այն ահավոր բարկացրել էր նույն Լորա Զիսկինդին։ Նա պահանջում է այդ տեսարանը հանել ֆիլմից։
Սակայն թեստային ցուցադրման ժամանակ այս տեսարանը դիտողների ամենաշատ ծիծաղը առաջացրեց, ինչը և ստիպում է Զիսկինին փոխել իր կարծիքը։
8. Բրեդ Փիթը ասում է, որ չէր ցանկանում, որ իր ծնողները դիտեն ֆիլմը, սակայն նրանց չէր կարողանում համոզել։
Ծնողները փոխում են իրենց կարծիքը քիմիկատով այրման տեսարանից հետո։
9. Ֆիլմում Թայլեր Դըրդենը հատուկ՝ կապույտ լույսը ֆիլտրող ակնոցներ է կրում։
Այդպիսի ակնոցներ են կրում անքննությամբ տառապող մարդիկ։ Կապույտ լույսը բացասական է ազդում մելատոնին կոչվող՝ լավ քնի համար անհրաժեշտ հորմոնի արտադրության վրա։
10. Չակ Պալանիկը խոստովանել է, որ «Մարտական ակումբ» ֆիլմը էլ ավելի է կատարելագործել իր ստեղծագործությունը։
Օգտվել ենք՝ այստեղից։