Լրագրող (Դենիս Ռուզաեվ) : Ձեր նոր ֆիլմը պատմում է երկու հերոսների` Վալերիանի և Լորելինի արկածների մասին, սակայն ամեն ինչ պտտվում է նրանց սիրո պատմության շուրջ: Ինչու է դա Ձեզ համար կարևոր? Շատ հոլիվուդյան բլոկբաստերներ ընդհանրապես անտեսում են ռոմանտիկ բաղկացուցիչը:
Լյուկ Բեսոն: Կարծում եմ դա մեր կյանքի արտացոլումն է: Մենք բոլորս ամեն օր աշխատում ենք, այս կամ այն խնդիրն ենք լուծում, բայց ինչն է մեզ մոտիվացնում ?
“Աստված իմ, ես այնքան եմ հավանում այդ աղջկան: Միգուցե նրան սրճարան հրավիրեմ շաբաթվա վերջ? Իսկ եթե նա մերժի?”
Այո, օրվա ընթացքում դու ինչ-որ աշխատանքային հարցերով ես զբաղված, բայց այսպես թե այնպես քեզ առաջ է մղում միայն մեկ հարց` ինչ անել կյանքիդ հետ, ում տալ քո սիրտը: Իմ կարծիքով, սա ամենակարևոր հարցն է:
Այս պատճառով է, որ անհնար է շրջանցել այս թեման ֆիլմում: Վալերիանը ցանկանում է լինել Լորելինի հետ նույնիսկ առանց հասկանալու` ինչու համար: Ընթացքում նա պետք է հասկանա թե ինչու, իսկ ֆիլմի սկզբում նա ուղղակի ցանկանում է նրան:
Իսկ Լորելինը ցույց է տալի, որ համակրում է Վալերիանին` մշտապես նրան մերժելով: Շատ ժամանակակից է, այնպես չէ?
Ես, որպես ժամանակակից կինոդիտող խնդիրներ ունեմ հոլիվուդյան այդ բոլոր բլոկբաստերներին և ընդգծող տրիկոներով սուպերհերոսներին հետևելու հարցում: Ես ինքս սուպերհերոս չեմ ! Դա պրոպագանդա է: Սուպերհերոսները ամերիկյան գերակայությունը մարմնավորելու դրա մասին հիշեցնելու համար են:
“Մենք բոլորից լավն ենք, մենք բոլորից ուժեղ ենք: Շնորհակալություն ասեք, որ այստեղ ենք, այլապես դուք վաղուց մահացած կլինեիք” Սա է նրանց ասածը: Ինձ այդպիսի կինո չի հետաքրքրում: Ես չեմ կարող նույնականացվել նրա հետ: