Բոլորիս համար պարզ փաստ է, որ լուսինը սպիտակ է: Սակայն երբեմն այն լինում է դեղին, նարնջագույն, երբեմն էլ՝ մուգ կարմիր գույնի:

Այս երևույթը հանդիպում է լուսնի՝ հորիզոնին մոտ գտնվելու ժամանակ: Երբ լուսինը գտնվում է այս դիրքում, նրա լույսն ավելի երկար է անցնում մթնոլորտի շերտերի միջով:

Օդի մոլեկուլները ցրում են տեսանելի լույսի կապույտ, կանաչ և մանուշակագույն գույները: Այդ իսկ պատճառով մեզ է հասնում լուսնի՝ միայն դեղին, նարնջագույն կամ կարմիր գույնը:

Նկարը՝ Նեմեն Կրչմարեկ