Ճիշտ բանակցություններ վարելու հմտությունը անհրաժեշտ է ոչ միայն դիվանագիտության և բիզնեսի մեջ, այլ նաև առորյա կյանքում և անձնական հարաբերություններում։ Արևմուտքում այս թեմային նվիրված գրքեր և գիտական հետազոտություններ են գրում։ Այսօր «80 օր» – ը սկսում է այս կարևոր, բայց մեր իրականության մեջ քիչ լուսաբանված թեմային առնչվող հրապարակումների շարքը։
Հուսով ենք, որ հետաքրքիր և օգտակար կլինի։
Սկզբունք 1․ Տարանջատեք մարդկանց խնդրից
Սովորաբար բանկցությունների ընթացքում մարդիկ հակված են անձնավորել քննարկվող հարցերը և լուծման տարբերակները։ Սեփական դիրքորոշման հանդեպ քննադատությունը մենք հաճախ ընդունում ենք որպես մեր անձի հանդեպ ոտնձգություն։
Լինում է նաև այնպես, որ մարդու նկատմամբ անձնական հակակրանքը մթագնում է սառը դատողությունը և խանգարում ճիշտ ներկայացնել հարցի հուզող կողմերը։ Խնդիրը մարդուց տարանջատելու սկզբունքը օգնում է հասնել խնդրի լուծման՝ նվազագույնի հասցնելով բանակցող կողմերի հարաբերություններին հնարավոր վնասը։
Կարելի է առանձնացնել մարդկային գործոնի հետ կապված հետևյալ 3 գործոնները՝
Ընկալումներ
Վիճաբանությունները սովորաբար ծագում են փաստերի տարբեր մեկնաբանումներից։ Բանակցող յուրաքանչյուր կողմ պետք է փորձի դիտարկել խնդիրը մյուսի տեսանկյունից և չմեղադրի մյուս կողմին ամեն ինչի համար։ Կողմերը պետք է ներկայացնեն առաջարկներ, որոնք արտացոլում են բոլոր կողմերի մոտեցումները։
Էմոցիաներ
Կողմերից մեկի շահերը վտանգված լինելը կարող է բերել վախի և ցասման դրսևորումների։ Դիմացի կողմի հույզերի հետ հաշվի նստելը ձեզ մեկ քայլ կմոտեցնի հաջող պայմանավորվածությունը։ Փոքր սիմվոլիկ ժեստը կամ համակրանքի արտահայտումը կօգնի նվազեցնել բացասական էմոցիաները։
Կոմունիկացիա
Մարդիկ պետք է խոսեն իրար հետ, իսկ խոսելիս համոզված լինեն, որ դիմացի կողմը հասկանում է իրենց։ Հաճախ բանակցող կողմերից մեկը մտածում է իր պատասխանի մասին այն ժամանակ երբ մյուս կողմը խոսում է, և այդպիսով բաց է թողնում ասածի բուն իմաստը։ Թյուրիմացություններից խոսափելու պատճառով հարկավոր է պարբերաբար ի մի բերել ասածը և համողվել, որ դուք ինչպես ասում են՝ նույն էջի վրա եք։
Սկզբնաղբյուրը՝ Roger Fisher, William L. Ury ”Getting to Yes”