Առավոտյան մարզվելը բոլորի համար չէ, սակայն եթե որոշել եք սկսել, միանգամայն հնարավոր է ձեռք բերել այս առողջարար սովորությունը: Դրան կարելի է հասնել՝ ունենալով անհրաժեշտ նախապատրաստական ծրագիր, և որ ամենակարևորն է՝ դրական մտքեր և տրամադրվածություն: Հուսով ենք, որ այս փոքրիկ խորհուրդները օգտակար կլինեն:

1. Սկսեք հեշտից

Եթե առավոտյան մարզվելու փորձ չունեք, պետք չէ ամեն օր զարթուցիչը դնել ժամը 6-ին: Սկզբի համար կարող եք մարզվել շաբաթը մեկ անգամ: Երբ դա կդառնա սովորական, կարող եք մարզվել արդեն շաբաթական երկու օր կամ ավելի:

2. Ինչ-որ տեղ գրանցեք շաբաթվա մարզումների ծրագիրը

Չնայած, որ առավոտյան մարզումներին ամենաշատը կարող է խանգարել քիչ քնելը, տարբեր օրերին զբաղվածության աստիճանը նախատեսելը և հաշվի առնելը թույլ կտա նույնիսկ ամենածանրաբեռնված օրերը դարձնել ամենահաճելին՝ դրանք համադրելով ճիշտ պլանավորված առավոտյան մարզումների հետ:

3. Գտեք առավոտյան մարզանքի ընկեր

Դժվար է մնալ տաք անկողնում և բաց թողնել պարապմունքը, երբ գիտես որ քեզ դրսում սպասող կա. ոչ ոք չի ցանկանում դառնալ դաստիարակչական ճառերի թիրախ:

4. Քնելուց առաջ որոշեք, թե կոնկրետ ինչ վարժություններ եք անելու առավոտյան

Օրինակ՝ <<Ես վաղը աշխատանքից առաջ մարզվելու եմ>> ասելու փոխարեն պետք է ասել՝ <<Ես վաղը 20 րոպե վազելու եմ և 10 հատ ձգում կատարեմ>>: Մարզման հստակ ծրագիր ունենալը թույլ է տալիս առավոտյան թանկագին ժամանակը չվատնել մտածելու վրա, ինչպես նաև աչքերը բացելուց հետո նորից քուն ընկնել՝ մտքում վարժություններ ընտրելիս:

5. Նախապատրաստեք մարզահագուստը քնելուց առաջ

Մարզահագուստը, անհրաժեշտ պարագաները նախօրոք հարմար դասավորելը կխնայի ձեր ժամանակը և ձեզ հետ չի պահի մարզանքի գնալուց՝ ինչ-որ բան չգտնելու անհեթեթ պատճառով:

6. Քունն առնելը կարևոր է

Ինչպես արդեն նշել ենք, քիչ բան կա, որ իրոք կարող է խանգարել առավոտյան մարզվելու ձեր պլաններին: Դրանից ամենավտանգավորը քունը չառնելն է: Դասավորեք օրն այնպես, որ կարողանաք 7-8 ժամ քնել:

7. Կենտրոնացեք դրական մտքերի վրա

Երբ առավոտյան լսում եք զարթուցիչի ձայնը, մի մտածեք, թե ինչ քաղցր եք քնած կամ որքան հոգնած եք: Փոխարենը հիշեք, թե ոնց եք պատրաստվում անցակացնել այսօրվա ազատ ժամանակը և որքան լավ կզգաք ձեզ մարզվելուց հետո և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, քանի որ կարողացել եք հետևել պլանավորված ծրագրին:

Հուսով ենք՝ գոնե մի քիչ մոտիվացրեցինք ձեզ այս հոդվածով։

Բոլորին բարձր դրամադրություն ենք մաղտում։ Եկող շաբաթվանից բոլորս մեկ մարդու պես սկսում ենք հետևել մեզ և սպորտով զբաղվել!