Ցանկացած մարդ, համենայնդեպս բոլոր ընկերներս, հերթական անգամ խանութ մտնելիս չեն կարողանում հեռու մնալ շոկոլադ կամ քաղցրավենիք գնելու գայթակղությունից, իմ հետ նույնը կատարվում է մրգերի ու բանջարեղենի բաժնում. ավոկադոն ինձ համար վաղուց փոխարինել է շոկոլադը:

Եվ ես միայնակ չեմ. ամեն օր ավոկադոյի 3 մլն նոր նկար հայտնվում է ինստագրամ սոցիալական կայքում: Անցած տարի, 5 մլն ավոկադո է անցել միայն հանրայատ սրճարան՝ Pret A Manger-ի խոհանոցով:

Սկբից ավոկադոն երկու մասի ենք բաժանում

2015 թվականին անգլիացի գնորդները ձեռք են բերել շուրջ 142 մլն ֆունտ արժողությամբ ավոկադո:

Նույն թվականին Ամերիկայում, որը համարվում է ավոկադոյի ամենամեծ սպառման շուկան, վաճառվել է 4 մլրդ ավոկադո. ամենաշատը՝ Լոս Անջելեսում:

Որոշ հնեաբաներ պնդում են, որ ավոկադոյի սպառումը 10.000 տարվա պատմություն ունի և սկսել է կենտրոնական Մեքսիկայից:

Եվրապացիներն այն առաջին անգամ համտեսել են 16րդ դարում։ Համարվում է, որ հենց Իսպանացիներն են Եվրոպայում ավոկադոյի առաջին սպառողները դարձել:

Ինչու ենք մենք այսքան սիրում ավոկադո

Ավոկադոն իր մեջ պարունակում է 73% ջուր, 15% ճարպ, 8.5% ածխաջրեր, 2% սպիտակուց:

Ավոկադոն յուրահատուկ միրգ է նաև իր հակաօքսիդանտներով լի բաղադրության շնորհիվ, որոնք օգտակար են ցանկացած դիետայի պարագայում:

Ավոկադոն նաև հրաշքներ է գործում մաշկի բարելավման հարցում:

Այն հարուստ է վիտամին E-ով, նպաստում է տրամադրության բարձրացմանը և ապահովում է գիշերային հանգիստ քուն:

Ավոկադոյի բաղադրիչները օգնում են կանգնեցնել մեծ քանակությամբ հոմոսիստեինի կազմավորմանը, և այսպիսով արտադրվում է մեծ քանակությամբ սերոտոնին և դոպամին:

Վերևի ավոկադոները սև հացի վրա կրատելով ընտիր սենդվիչ ենք պատրաստել

Եվ ահա, դու արդեն մի քանի քայլ հեռու ես վատ տրամադրությունից և դեպրեսիայից:

Սրան գումարեք նաև անուղղակի ազդեցությունը. հանգիստ քունը նույնպես կնպաստի օրվա ընթացքում բարձր տրամադրությանը:

Այս յուրահատուկ միրգը ստացել է նաև կանաչ ոսկի անվանումը, քանի որ շահութաբեր մշակաբույս է:

Ահա և ավոկադո ուտելու իմ սիրելի տարբերակները:

Առավոտյան այն կարող ես քսել հացին և ավելացնել պանիր կամ լոլիկ:

Շոկոլադը փոխարինելու նպատակով էլ առավոտյան գդալով մանրացնում եմ ավոկադոն և նախորդ գիշերվանից սառեցրած բանանը, ապա  ստացված խյուսին ավելացնում մեկ գթալ կակաո, և տնական նուտելլան պատրաստ է:

Պատրաստում ենք «Գուակամոլե»

Երեկոյան էլ, երբ ընկերներն այցելում են, ավոկադոն կարող է դառնալ չորահացի կամ չիպսի վրա քսելու մածուկ:

«Գուակամոլե» սոուսը ստեղծվել և օգտագործվել է ներկայիս Մեքսիկայի տարածքում դեռևս ացտեկների ժամանակ

Դրա համար հարկավոր է պատրաստել ավոկադոյի խյուս, ապա վրան ավելացնել կիտրոնի հյութ, աղ և պղպեղ, սոխի մեկ քարորդը և լոլիկ՝ ըստ ցանկության:

Եւ ահա՝ հանրահայտ guacamole-ն պատրաստ է:

Բարի ախորժակ։ Սպասեք իմ հաջորդ՝ ոչ պակաս հետաքրքիր և առողջարար հոդվածին։

ՍԻՄՈՆԱ՝ հատուկ [80օր]-ի համար

աղբյուրներ՝ 1, 2, 3