Բոլորս լսել ենք աճպարարների հայտնի “աբրակադաբրա” բացականչությունը հերթական հնարքից առաջ։ Պարզվում է, որ այս բառն ունի արամեական ծագում և մոտավորապես նշանակում է “ես ստեղծում եմ այն ինչ խոսում եմ”:
Սակայն միշտ չէ, որ այն օգտագործվել է կրկեսում։ Աբրակադաբրայի առաջին հայտնի հիշատակումը համարվում է հին հռոմեական Liber Medicinalis բժշկական աշխատությունը, որտեղ բժիշկը` Հռոմի կայսր Կարակալային կոչ է անում մալարիայի դեմ պայքարելու համար օգտագործել հատուկ թալիսման, որի վրա եռանկյունու տեսքով գրված է “աբրակադաբրա”
Հետագայում որոշ կրոնական աղանդներ այն օգտագործում էին, որպես չար ոգիներից պաշտպանվելու բանաձև։
Միայն 17-րդ դարում, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի պուրիտանական և բարեպաշտ նախարար Ինքրիզ Մեթերսը հրապարակայնորեն դատապարտեց և մերժեց “աբրակադաբրա” բառին գերբնական ուժի վերագրման փորձերը։
Դանիել Դեֆոն նույնպես բացասաբար է ներկայացնում Լոնդոնի այն բնակիչներին, ովքեր բառը գրում էին իրենց տան մուտքին՝ այդպիսով փորձելով կանխել 1665-1666թթ. Լոնդոնի Մեծ Ժանտախտի մուտքը իրենց տները։
Մեր ժամանակներում բառը հիմնականում օգտագործվում է որպես հնարքի/ֆոկուսի նախաբան:
աղբյուրը՝ phrases.co.uk