Վերջերս Շարապովան անկեղծացավ ինտերնետում, շատ հետաքրքիր փաստեր պատմեց իր մասին, ինչպես նաև տեղը դրեց կոպիտ երկրպագուին հարցազրույցի ժամանակ։ Եկեք տեսնենք, թե ինչպես։
ԱՄՆ բաց առաջնությանը Մարիա Շարապովան հասավ միայն մինչև չորրորդ փուլ. այդ իսկ պատճառով շատ ազատ ժամանակ ուներ: Ձանձրույթից նա նույնիսկ մտավ Twitter և սկսեց շփվել հետևորդների և երկրպագուների հետ: «80օր»-ը ներկայացնում է, թե ինչի մասին է պատմել Մարիան ամբողջ աշխարհին:
Աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկը հազվադեպ է հարցազրույց տալիս, իսկ եթե տալիս է, ապա խոսում է աշխատանքի, վնասվածքների, հակառակորդների և մեծ աուդիտորիայի համար, այլ, ոչ այնքան հետաքրքիր բաների մասին:
Սոց-հարթակներում շփումը հնարավորություն է տալիս մարդուն ինքն իրեն ցույց տալու ուրիշ տեսանկյունից, խոսել այն թեմաներից, որոնք ավանդական հարցազրույցների կամ էքսկլյուզիվ զրույցների ժամանակ չեն քննարկվում:
30-ամյա թենիսիստուհին՝ ով այժմ վարկանիշային աղյուսակում զբաղվեցնում է 103-րդ տեղը, երկրպագուների հետ գրառումների միջոցով պատմել է սիրված ուտելիքի, սերիալների և իր գրքի մասին և պատասխանել է բազմազան հետաքրքիր, օրիգինալ և ոչ այնքան խելացի հարցերի:
Ինչպե՞ս եք վերաբերվում անանասով պիցային:
Շարապովա: Պատկերացնու՞մ եք, թե ինչ կպատահեր իտալացու հետ, եթե նրա պիցայի վրա անանաս դրվեր:
Ո՞րն է վերջին դիտված ֆիլմը, եթե ընդհանրապես ժամանակը հերիքում է կինոյի համար:
«Ինչ է առողջությունը»: Վավերագրական ֆիլմ, որը, կարծում եմ, արդեն գրեթե բոլորն են դիտել:
Մարիա, հնարավոր է չափազանց ինքնավստահ լինի, բայց այնուամենայնիվ, որքանո՞վ է հնարավոր, որ դուք կդառնաք իմ ընկերուհին:
Չափազանց ինքնավստահ է! Սակայն ապրեք, որ փորձեցիք:
Բուրգերի ո՞ր տեսակն եք նախընտրում:
Ինձ դուր են գալիս «NYC’s Superiority»-ի բուսական բուրգերները:
Թենիսիստի քոչվոր կյանքում ի՞նչն է ձեզ ամենից շատ դուր գալիս:
«Netflix»-ի բաց թողած սերիալները լրացնելը:
Վերջերս կարդացած գրքերից, ո՞րն է ամենից շատ դուր եկել:
«Մարդը, ով փնտրում է իմաստը», որի հեղինակն է ավստրիական հոգեբան Վիկտոր Ֆրանկլը:
Մարիա, տակոն ձեզ դու՞ր է գալիս (Մեքսիկական խոհանոցի ավանդական ուտեստ):
Վերջին հինգ րոպեների ընթացքում սա ուտելիքի մասին երրորդ հարցն է: Դուք միանշանակ կարողանում եք գրավել իմ ուշադրությունը: Տակոն ուժեղ բան է:
«Netflix»-ի սերիալներից, ո՞րն եք ամենաշատը սիրում:
«Ozark». Այն դեռ «Lost»-ի ժամանակներից է իմ սիրելի սերիալն է:
Ռուսերենից և անգլերենից բացի, ո՞ր լեզուն եք սիրում:
Պորտուգալերեն Forever!
Մարիա, իսկ դուք «Game of Thrones» դիտու՞մ եք:
Ոչ, իսկ արժե՞ այն դիտել!
Մարիա, սելֆի ենք ուզում տեսնել:
1-10 սանդղակով, որքանո՞վ եք ոգևորված, որ վաղվանից ձեր գիրքը վաճառքի է դուրս գալու:
Հավատս չի գալիս, որ դա վաղն է տեղի ունենալու: Ուզում եմ ասել, որ իրոք չեմ պատկերացնում, որ վաղը այն հայտնվելու է գրախանութներում:
Ի՞նչ պետք է անեմ, որպեսզի ստանամ գիրքը ձեր ստորագրությամբ և գրառումով: Քույրս ձեր մեծ երկրպագուն է:
Սեպտեմբերի 15-ին ստորագրելու եմ գրքերը:
Շարունակու՞մ եք գրել:
Կարծում եմ, որ մի փոքր դադար կտամ: Գրքի վրա աշխատելու պրոցեսը երկար է:
Բոքսի պարապմունքներից բացի, ինչպիս՞ի ֆիզիկական մարզումներ եք նախընտրում:
Ուժային յոգա:
Մարիա, ես գնամ վազելու, թե՞ մնամ անկողնում և մակարոններ ուտեմ (քաղցրավենիք):
Դուք սխալ մարդու այդ հարցը տվեցիք!
Սիրվա՞ծ ֆիլմը՝ «Disney»-ից:
Ստիպված էի գուգլել Դիսնեյի ֆիլմերը: Կարծես՝ Մերի Պոպպինս!
«Florence and the Machine»-ից սիրված երգ:
Never Let Me Go:
Ու՞մ համերգին եք վերջին անգամ եղել:
Եթե չեմ սխալվում, ապա Ստիվի Ուանդերի. նա լեգենդ է!
Ի՞նչն է ձեզ օգնում ծանր օրվա ավարտին մտքերը թեթևացնել:
Պոդկաստների ունկընդրումը:
Ողջույն, գեղեցկուհի! Մոտ ժամանակներս Հարավային Ամերիկա այցելել չե՞ս պլանավորում:
Դեռ հյուսիսում տիրող փոթորկի ավարտին եմ սպասում:
Կինս ցանկանում է, որ մենք կատու սկսենք պահել: Ի՞նչ կասեք:
Հմմմ, ես կատուներ չեմ սիրում:
Ո՞րն էր ձեր սիրված առարկան դպրոցում: Մաթեմատիկա՞:
Մաթեմատիկան իմ ամենասիրված առարկան չէր դպրոցում: Որքան լավ գիտեք դուք ինձ: Ես սիրում էի նկարչության դասերը:
Ես ամեն վայրկյան թարմացնում եմ էջս. կարո՞ղ է իմ հարցին նույնպես պատասխանեք:
Մենք այստեղ տժժում ենք՝ դեմքի դիմակներ ենք պատրաստում և տապակած զեփյուռ ենք ուտում: Այնպես, որ կներեք!
Դուք լա՞վ եք լողում:
Ես հիանալի եմ, սակայն ցամաքում:
Ինչո՞վ եք զբաղվում, երբ ձանձրանում եք:
Twitter-ում հարցերի եմ պատասխանում!
[@mariasharapova]
[https://twitter.com/MariaSharapova]
[https://lenta.ru/articles/2017/09/12/shazaquest/]