Պաբլո Էսկոբարի եղբայրը սպառնալիքներով նամակ է ուղարկել Netflix ընկերությանը։
Պատահականություն է, թե ոչ, սակայն անցած շաբաթ Մեքսիկայում գնդակահարել են ընկերության աշխատակիցներից մեկին, ով ուսումնասիրում էր տեղանքը «Narcos» սերիալի շարունակությունը նկարահանելու նպատակով։
Ռոբերտո Դե Խեսուս Էսկոբար Գավիրիան, 71, խորհուրդ է տալիս Netflix-ին վերանայել իր աշխատակիցների անվտանգության կանոնները։
1980-ականներին Ռոբերտոն իր եղբոր կայսրության հիմնական հաշվապահներից էր. մի ժամանակ նա հայտնի էր որպես Մեդելինի «թիկնազորի» կամ կիլլերների գլխավորը։
Նա ձեռբակալվել էր 1993-ին և ազատ էր արձակվել տասը տարի անց՝ բանտում մասնակի կորցնելով տեսողությունն ու լսողությունը փայթուցիկ-նամակի պատճառով։
2014-ին նա հիմնում է Escobar Inc. ընկերությունը և գրանցվում է, որպես Պաբլո էսկոբարի իրավահաջորդ Կալիֆորնիայում։
2016թ. Հուլիսի 6-ին նա ոտնահարված իրավունքների և չարտոնված կոնտենտի օգտագործման համար 1 մլրդ դոլարի նամակ-պահանջ է ներկայացնում Netflix-ին։
Ռոբերտ Էսկոբար Գավիրիան հարցազրույց է տվել The Hollywood Reporter-ին իր Կոլումբիայի տանից և խոսել է Narcos-ի անձնակազմի սպանության և Netflix-ի հետ շարունակվող վեճի մասին։
Որպես Ձեր եղբոր նախկին «թիկնազորի պետ», ի՞նչ միջոցներ խորհուրդ կտայիք, որ ձեռնարկվեին Narcos –ի անձնակազմի անվտանգությունը ապահովելու համար:
Պետք է վերջ տալ բոլոր սպառնալիքներին։ Մի անգամ ես քայլում էի ջունգլիներում։ Պայուսակումս $2 մլն կար $100-անոց թղթադրամներով։ Այդ ժամանակ բանակը փնտրում էր ինձ և Պաբլոյին։ Հանկարծ սկսեցին կրակել մեզ վրա։
Ես և Պաբլոն վազեցինք դեպի մոտակա առվակը։ Մեզ հետևեցին նաև փոքրաթիվ զինված ընկերները։ Մենք լողալով կարողացանք փրկվել։ Եվ սա տեղի ունեցավ առանց գեթ մեկ փամփուշտ կրակելու։
Եթե ինտելեկտ ունես, զենքի կարիք չունես։ Եթե, ոչ՝ առանց զենքի չես կարող։ Այս դեպքում Netflix-ը պետք է թիկնազոր պահի իրենց անձնակազմի անվտանգությունը ապահովելու համար։
Ձեր եղբոր կերպարին սպանում են ֆիլմի երկրորդ սեզոնի վերջում։ Ի՞նչն էր, որ սխալ կամ ճիշտ էր նկարահանված այդտեղ։
Ես չեմ քննարկում իմ եղբոր մահը։ Որոշ մարդիկ ասում են, որ նա մահացել է։ Ես միայն սա գիտեմ։ Ինձ համար նա դեռ ողջ է և նա իմ եղբայրն է։
Արդյո՞ք Կոլումբիան և Մեքսիկան Հոլիվուդի համար շատ վտանգավոր են այստեղ ֆիլմեր նկարելու համար:
Ես չեմ ցանկանում, որ Netflix-ը կամ որևէ այլ ընկերություն ինձ կամ Պաբլոյին վերաբերող ինչ-որ ֆիլմեր նկարեն Մեդելինում կամ Կուլումբիայում առանց Escobar Inc. – ի թույլատվության։ Դա կարող է շատ վտանգավոր լինել։ Հատկապես մեր բարի կամքի բացակայության պարագայում։ Սա մեր երկիրն է։
Անցյալ տարի Դուք 1 մլրդ դոլարի պահանջ եք ներկացրել Netflix-ին Ձեր եղբոր պատմությունը առանց ընտանիքի թույլատվության օգտագործելու համար։ Դուք պատրաստվու՞մ եք հետագա քայլեր անել և դատարան դիմել:
Netflix–ում վաղեցած են։ Նրան մեզ սպառնալիքներով մի երկար նամակ են ուղարկել։ Հենց այս պահին մենք նրանց հետ բանակցություններ ենք վարում մեր իրավաբանների՝ Browne George Ross LLP ընկերության միջոցով։ Եթե չստանանք մեր $1 մլրդը, կփակենք նրանց այդ փոքրիկ շոուն։
Գիտեք, մենք գրանցել ենք մեր ազգանվան հետ կապված բոլոր ապրանքանիշերը, ինչպես նաև Narcos բրենդի օգտագործման իրավունքը։
Ես կատակ չեմ անում Սիլիկոնային Հովտի (նկատի ունի Netflix–ը) այդ մարդկանց հետ։ Նրանք ունեն իրենց հեռախոսները և այլ գեղեցիկ արտադրանք։ Սակայն նրանք չգիտեն՝ ինչ է կյանքը և երբեք չէին հանդգնի գոյատևել Մեդելինի և Կոլումբիայի ջունգլիներում։ Ես կարողացել եմ դա անել։
Նրանց մայրերը պետք նրանց թողեին արգանդում։ Ահա, թե ինչ ենք ասում այդ տիպի մարդկանց, երբ նրանք գալիս են Կոլումբիա։
Ձեր եղբոր հետ աշխատելու տարիներին ուղղակի թե անուղղակի քանի՞ մարդկանց մահվան համար եք պատասխանատու:
No comment.
[80or]
Narcos սերիալի 3-րդ սեզոնը կարող եք նայել արդեն այս սեպտեմբերի 1-ից։
Այս սեզոնում պետք է ներկայացվի Մեքսիկական տխրահրչակ՝ Խուարես կարտելի ստեղծման պատմությունը, սակայն Netflix-ի աշխատակցի ողբերգական սպանությունը կարող է ազդել նկարահանումների վայրի ընտրության վրա։
https://youtu.be/Ory6b2EJ3Bk