ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մարդիկ միշտ էլ վախեցել են անհայտից։ Չիմանալով անհայտի ի°նչ կամ ո°վ լինելը, սկսել են լեգենդներ հյուսել, գուցե եվ իրականությանը ընդհանրապես չհամապատասխանող, բայց եվ այնպես մեծ ու փոքրի փշաքաղեցնող լեգենդներ, որոնք դարերի ընթացքում հորից որդի անցնելով գալիս հասնում են մեր օրերը։ Չնայած նրան, որ քսանմեկերորդ դարի մարդիկ ավելի զարգացած են, քան մյուս դարերի մարդկանց միասին վերցրած, այնուամենայնիվ դեռ գենը պահում է միստիկային հավատալու ու անհայտից փշաքաղվելու հատկությունը։ Նորագույն տեխնոլոգիաներից վախեցել են անգամ ուրվականներն ու թաքնվել գրքերի թերթերում, իսկ հետաքրքրասեր մարդը թերթել է այդ գրքերն ու պեղել այդ ուրվականներին։
Կանաչ ու չքնաղ գեղեցկուհի Տավուշի Վ գյուղի բոլոր բնակիչները` մեծից փոքր, գիտեն անտառի արեվելյան հատվածում ծվարած Խնկաձորի մասին, ու միայն առաջ էր, որ այդ անունն անգամ սարսուռ էր առաջացնում մեծերի մոտ, վախ ու նույնիսկ ֆոբիա փոքրերի մոտ։
Պապերից եկած լեգենդն ու պատմությունները ժամանակի ընթացքում կորցրել էին իրենց ազդեցությունն ու ուժը, բայց դեռ պահպանում էին հետաքրքրությունը այդ վայրի հանդեպ։
Ըստ լեգենդի, Խնկաձորից ժամանակ առ ժամանակ ծուխ էր բարձրանում, թե’ անամպ ու արեվ եղանակին, թե’ անձրեվին ու նույնիսկ ձյան ժամանակ։ Մարդիկ ասում էին, որ դա ուրվականներն եմ անում, կրակ են վառում այնտեղ ու մտածում հաջորդն ում հոգին առնեն, ու թե պատահականություն էր, թե զուգադիպություն, այդ ծխից հետո գյուղում ինչ որ մեկը մահանում էր, նույնիսկ եղել են դեպքեր, երբ մարդն արթնացել է այլանդակված դեմքով։ Դրան էլ ասում էին, որ ուրվականները իրենց կնիքն են թողել։
Այդ մարդը դառնում էր անիծված ու վտարվում գյուղից։ Ահա այսպիսի ազդեցություն ուներ դեռ անհայտ ծուխը։ Ի պատիվ այդ ծխի` ձորը կոչվեց Խնկաձոր։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ գնայի ու ուսումնասիրեին այդ առեղծվածը, մարդիկ ավելի շատ սիրում էին իրենց կյանքը, քան լեգենդի հաստատումը, կամ ժխտումը գտնելու ինչ որ փաստերը։
Բացի այդ, ձորն այնքան խորն ու քարքարոտ էր, որ առանց որևէ տեխնիկական միջոցի հնարավոր չէր իջնել ու բարձրանալ։ Այդպիսով անհայտ էր մնում Խնկաձորի գաղտնիքը։
Ժամանակի հետ մարդիկ զարգացան ու առաջվա նման մեծ ազդեցություն չուներ այդ ուրվականի մասին հեքիաթները։
Այդ հեքիաթին թերահավատորեն էր վերաբերվում նաեվ բնագիտական բաժինն ավարտած Սարգիսը։ Ու երկար էր մտածել այդ գաղտնիքի վերաբերյալ, նրա կարծիքով այնտեղ կային ինչ որ քիմիական տարրեր, միացություններ, որոնք ինչ ինչ պատճառով այրվում են ու ծուխ հանում։ Դա էր պատճառը, որ ընդունվեց բնագիտական բաժին, որ կարողանա բացահայտել դարերի գաղտնիքը։ Ժամանակի ընթացքում նա հասկացավ, որ դա կարող է եկամտաբեր բիզնես դառնալ։ Ո°վ չի սիրում հետաքրքիր ու յուրահատուկ տեղեր, իհարկե բոլորն են սիրում ու հատկապես զբոսաշրջիկները։
Եվ այսպիսով, համալսարանն ավարտելուց հետո եկավ գյուղ, բոլորից թաքուն գնաց ձորն ուսումնասիրելու։ Այդ ժամանակ էլ ծուխ կար, մշուշի նման փակել էր ամբողջ ձորը։ Իհարկե փոքր ինչ վախ կար սրտում, բայց գոտեպնդվեց, էլ ինչի համար էր սովորել այդքան, եթե չպիտի կարողանար գտնել գաղտնիքը։
Փնտրտուքներն ու չարչարանքները արդյունք տվեցին։
Վ գյուղի կենտրոնական մասում վեր է խոյանում կարմիր տանիքով նորակառույց մի տուն, շքեղ մի տուն` իր պարտեզով, լողավազանով, առանձին փոքրիկ տնակներով` նախատեսված զբոսաշրջիկների համար։ Եվ ահա այգու ընդարձակ բացատում, փայտաշեն սեղանի շուրջ նստած են ինքը` Սարգիսը, նրա հայրը` Հարութը, որն արդեն յոթանասունհինգ անց էր, Ավստրիայից եկած երկու զբոսաշրջիկներն ու ճապոնացի մի խումբ ուսանողները։ Նրանք վայելում էին հենց նոր կրակից վերցրած խորոված միսը, գառան խաշլաման ու հայկական կոնյակը։
-Հարութ պապ, մեր հյուրերի համար պատմի մեր սարերի մասին,-աչքով արեց Սարգիսը։
Տարիներ շարունակ այդ նշանը մի բան էր նշանակում, որ պապը պիտի պատմի Խնկաձորի մասին, ու հիմա էլ սովորության համաձայն սկսեց իր պապերից լսած լեգենդը։ Զբոսաշրջիկները թարգմանչի օգնությամբ լսում էին պապին ու զարմանքից քրտնում։
-Իսկ կարո°ղ ենք մոտիկից տեսնել,- անհամբեր ավստրիացին միջամտեց։
-Տղա ջան քո պես գիտե°ս ինչքա~ն առյուծի կաթ կերած տղաներ են գնացել ու հետ չեն եկել։ Մենակ Կարոենց Մամիկոննա հետ եկել, են էլ ավելի լավա չգար։ Հարութիկ գնա Մամիկոնին կանչի,-դառնալով բակում գնդակ խաղացող թոռանը, որ իր անունն էր կրում, ասաց պապը։
Հարութիկը գիտեր անելիքը, նա այդ աշխատանքից գումար էր ստանում ու մասնակցում էր ընտանեկան բիզնեսը ծաղկեցնելու գործին։
Մամիկոնը եկավ։ Նրա դեմքը այլանդակված էր, մի շուրթը կախ էր ընկած այնպես, որ երեվում էին ատամները, աջ այտի ամբողջ երկայնքով մի խոր ու անճոռնի սպի կար, իսկ ձախ աչքն ընդհանրապես չէր բացվում։ Այդ մարդուն տեսնելուց հյուրերը նախ մի քիչ զզվանք ունեցան, ու կերածներն էլ դժվար մարսվեր, հետո սկսեցին հետաքրքրվել այդ մարդու ով լինելով։ Հարութ պապը ամեն ինչ տեղը տեղին բացատրեց։
-Սրա հերը` Կարոն, ձեր պես առյուծի կաթ էր խմել, ու որոշել էր գնալ Խնկաձոր, ինչքան համոզեցինք, ինչքան խնդրեցինք, ինքն իրանը պնդեց, հելավ գնաց։ Գնաց ու հետ չեկավ։ Կինը մնաց այրի ու մի ամսից էլ պիտի օղորմած Կարոյի երեխին ունենար։ Երեխեն ծնվեց, սովորական երեխա էր էլի, երբ մի քիչ մեծացավ, ինքն էլ հոր պես ուզեց գնալ Խնկաձոր, մայրն ինչքան խնդրեց, ծնկաչոք եկավ, սա էլ չհամաձայնվեց ու գնաց։ Գնաց Մամիկոնն ու չեկավ մի քանի օր։
Այդ ժամանակ ձորի ծուխը երկինք գետին փակել էլ։ Արդեն ուզում էինք հոգեհանգիստ անեինք, հանկարծ գիշերվա ուշ ժամի գյուղի շները սկսեցին ոռնալ, դուս եկանք ու տեսանք ես Մամիկոնն եկել է, բայց այ այսպես այլանդակված։ Սրան էլ ուզեցինք գյուղից վտարենք, բայց մերը ընկավ ոտքերս, թե Հարութ պապ ինձ սպանեք, բայց թողեք երեխես գյուղում մնա։ Խղճացի ես այրուն ու իրա տղին տվի իրան ու ասի. “սրան տնից դուրս չթողնես գա”։
Նայեցին Մամիկոնի դեմքին ու լրջացան հյուրերը։ Էլ ով կհամարձակվեր գնալ Խնկաձոր։
-Իսկ երբ կտեսնենք ծուխը,- հետաքրքրվեց թարգմանիչը։
-Ամեն ինչ իր ժամանակին, ետ ուրվականները իրանց հավաքվելու ժամն ունեն, կտեսնեք մի վռազեք, կտեսնեք։
Այդ օրը ծուխը չերեվաց։
Զբոսաշրջիկները առաջին օրվա համար վճարեցին բավական լավ, դրա մեջ էր մտնում քնելու տեղն ու ախորժալի խորովածը։
Հաջորդ օրը հյուրերը տեսան, որ Հարութ պապը շատ հիվանդ է, դե մեծ մարդ է արդեն, դա բնական է։ Նա դուրս չեկավ իր սենյակից, իսկ Սարգիսը հյուրերին տարավ այգի` այս անգամ ղափամա հյուրասիրելու։ Դեռ նոր էին նստել սեղան, երբ ծուխը նկատեցին։
-Ահա եվ ծուխը,- ասաց Սարգիսը։ Ծուխը թանձր թանձր բարձրանում էր դեպի երկինք։ Ծուխն էլ իր գինն ուներ, ու ինչքան շատ էին հյուրերը վճարում, ծուխն ավելի երկար էր տեվում։ Սրանք առատ վճարել էին ու ծուխն էլ էր առատ։
Այդ օրը նրանք չտեսան Հարութ պապին։
Հաջորդ օրը պապը դուրս եկավ սենյակից ու միացավ հյուրերին։
-Պապի, երեկ ծուխը տեսանք,-տեղեկացրեց թարգմանիչը։
-էէէ, բալա ջան, արդեն յոթանասունհինգ տարի տեսնում եմ այդ ծուխը։
Գնացին հյուրերը, իսկ տանտերերը ագահորեն սկսեցին հաշվել փողերը։Այդ փողերի շնորհիվ էին կառուցել իրենց շքեղ տունը, գնել արտասահմանյան մեքենա եվ տարին երկու_երեք անգամ գնում էին արտասահման` հանգստանալու։
Անցավ մի ժամանակ եվ նորից հյուրեր եկան, նրանց հետ նույն թարգմանիչն էր։ Էլի սեղան նստեցին, հյուրասիրվեցին, ծուխը տեսան ու գնացին։
Այդպես մի քանի անգամ Հարութ պապին հյուր եղավ թարգմանիչը եվ նկատեց, որ ամեն անգամ պապի հիվանդանալու ու մեկ օր անհետանալու ժամանակ է ծուխը բարձրանում։ Կասկածն ընկավ սիրտը։ Մի անգամ էլ, երբ եկան, հետը ընկերոջն էլ բերեց, սա էլ էր թարգմանիչ։
Երբ պապը դարձյալ հիվանդացավ, մեզ ծանոթ թարգմանիչն աչքերը չորս արեց։ Սկսեց պտտվել տան շուրջը, այգին մի լավ ուսումնասիրեց։ Եվ հանկարծ նկատեց, որ մի ստվեր ծածուկ դուրս եկավ հետնամուտքից ու ուղեվորվեց ձորի կողմը։ Թարգմանիչը գնաց այդ ստվերի հետեվից։
Ահա Հարութ պապը գնաց ու հասավ անտառի թփուտներում թաքնված մի թունելի, հագավ հակագազն ու մտավ թունելը։ Թարգմանիչը հակագազ չուներ, նա թաշկինակը կապեց բերանին ու ինքն էլ գնաց պապի հետեվից։
Պապը հասավ ձորի ամենացածր հատվածին, գրպանից հանեց մի քանի սրվակ, չոր ցախերով կրակ վառեց ու վարպետությամբ սկսեց միմյանց խառնել սրվակների պարունակությունը ու լցնել կրակի վրա։ Եվ հետ գնաց, փոքր ինչ հեռու մի խոռոչ կար, այնտեղ թաքնվեց ու սկսվեց “ուրվականների հավաքը”։ Թարգմանիչը աչքերին չէր հավատում, միթե այս պատկառելի տարիքի մարդը փող աշխատելու համար կարող է այսպիսի քայլի դիմել։ Անցան ժամեր, պապը գնաց մոտ, հող լցրեց կրակի վրա` թաքցնելու հետքերը, ու պատրաստվեց տուն դառնալուն։
Քանի որ Դուք այստեղ եք…
… Մենք ժամանակ ու եռանդ չենք խնայում ձեր ուշադրությանը ամենաօրիգինալ նյութերը ներկայացնելու համար։ Գովազդային որևէ եկամուտներ չունենալով՝ [80օր] նախագիծը ֆինանսավորվում է միայն հիմնադիրների անձնական միջոցներից և մշտապես ունի մեր ընթերցողների աջակցության կարիքը։
Նույնիսկ ամսական 1 ֆրանսիական լուիդորը (1000 դրամ) կօգնի մեզ կարկատել մեր առագաստները և շարունակել ճանապարհորդությունը։ Շնորհակալություն։
Մեր համատեղ արկածներին ձեր լուման կարող եք ներդնել հետևյալ եղանակներով․ 1. Կատարելով քարտային փոխանցումներ ArCa համակարգով։ քարտի համար 5501 0401 0009 7350 (GAREGIN HARUTYUNYAN)2. Բաժանորդագրվելով PATREON-ում այս հղումով 3․ Tellcell կամ EasyPay տերմինալից լիցքավորելով idram էլեկտրոնային դրամապանակի 342828668 հաշիվը։ 4. PayPal։ garegin1@gmail.com
Թարգմանիչը արագ արագ դուրս եկավ թունելից ու վազեց պապի տուն։ Ջահել էր ու արագավազ։ Պապից շուտ տեղ հասավ, նստեց հյուրերի հետ ու սկսեց ախորժակով ուտել առաջարկված կերակուրը։
Պապը երեվաց հաջորդ օրը։ Բոլորն էլ նկատեցին, որ թարգմանիչը իրեն տարօրինակ է պահում, չափից ավելի շատ է հարցեր տալիս։
-Հարութ պապ այսօր քեզ ինչպե°ս ես զգում, գլուխդ չի° ցավում, իսկ խի°ղճդ։
-Խիղճն ի°նչ կապ ունի,- զարմացավ պապը։
Թարգմանիչը մի խորհրդավոր հայացք գցեց պապի ու Սարգսի վրա, հետո պատմեց այն ամենն ինչ տեսել էր։
Հայր ու որդի կախեցին իրենց գլուխները։
-Խնդրում ենք, ոչ ոքի ոչինչ չասեք, դա մեր ապրուստի միջոցն է, մեր հացը։
-Խաբելո°վ եք հաց վաստակում:
-Բոլորն էլ խաբում են, մենք ինչո°ւ չխաբենք։
-Այո’ շատերն են խաբում, բայց ինչպես դուք բռնվեցիք, այնպես էլ մյուսները կբռնեվեն։ Ինձ միայն հետաքրքիր է, թե այն տղային` այլանդակ դեմքով, դա° էլ եք սարքել։
– Նա փոքր ժամանակ ընկել է բարձր ծառից ու այդպես այլանդակվել, մենք նրան փող ենք տալիս իր դերի համար։
Սարգիսը պատմեց, թե ինչպես տարիներ առաջ գտել է ձոր տանող հնարավոր ճանապարհը, գաղտնի թունել փորել ու բացահայտել ծխի գաղտնիքը։ Այնտեղ ապարներ ու քիմիական որորշ տարրեր են եղել, միմյանց խառնվելու եվ քիմիական ռեակցիաների արդյունքում պատճառ են դարձել ժամանակ առ ժամանակ երեվացող ծխին։ Սակայն տարրերը ժամանակի ընթացքում քայքայվել ու կորել էին, միայն մնացել էր նրանց մասին հիշեցնող լեգենդը։ Եվ հենց այդտեղ է, որ ծնվել է մարդկանց խաբելու եվ փող աշխատելու գաղափարը։
Թարգմանիչը մի լավ ամոթանք տվեց ու հավաքելով խումբը գնաց։
Բացահայտվեց Խնկաձորի ուրվականը, նա այդ յոթանասունհինգ ամյա ծերունին էր, որ երկար տարիներ խաբում էր մարդկանց։ Թարգմանիչը էլ չերեվաց այդ կողմերում ու չերեվաց նայեվ դարեր շարունակ ահ ու սարսափի մեջ մարդկանց պահող ծուխը։
2019.08.09
Լուսանկարը՝ Mehdi Moayedpour
Հետաքրքի՞ր էր։ կարդացեք նաև մյուս պատմվածքները։